Արթուր Սարկիսովը վնասվածք է ստացել և երկար ժամանակ չի խաղա
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարկիսովը չի մասնակցի Հայաստանի ազգային թիմի առաջիկա հանդիպումներին: Սարկիսովը վնասվածք էր ստացել Ռուսաստանի 2-ր առաջնության 13-րդ տուրի «Ենիսեյ»-«Լուչ Էներգիա» խաղում: Բժշկական հետազոտության արդյունքում Արթուր Սարկիսովի մոտ ախտորոշվել է ծնկի դիմային խաչաձև կապանների և կողային մենիսկի պատռվածք: Սարկիսովի վերականգման ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ, սակայն արդեն պարզ է, որ Սարկիսովը չի կարողանա մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա երկու հանդիպումներին, հայտնում է ՀՖՖ-ն: