ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Փաշինյանը թաքցնում է Ալմա-Աթայի վերապահումները՝ հանուն Ադրբեջանի

Մարդ որքան ազգադավ և, ամենակարևորը, անամոթ պիտի լինի, որ որ խոսի 1991 թ. դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի Հռչակագրի մասին ու կառչի Հռչակագրի դրույթներից ընդամենը մեկի վրա, ըստ որի՝ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Նկատեցի՞ք՝ կառչում է հենց այն կետից, որը համահունչ է Արցախի հանձնման դավաճանական ուղեգծին: Այնինչ, նույն Հռչակագրի՝ վերոհիշյալ դրույթին նախորդող կետում հստակ նշված է, որ ԱՊՀ երկրների միջև հարաբերությունները պետք է զարգանան նաև ինքնորոշման անքակտելի իրավունքի հիման վրա:

Բայց այս դրույթը բոլորովին չի հիշատակվում վերջինիս կողմից, այդ թվում՝ վերջին քառակողմ, եռակողմ ու այլևայլ ձևաչափերի հանդիպումների հայտարարություններում, քանզի Նիկոլ Փաշինյան անուն ազգանունով անձը գործում է ընդդեմ Արցախի ու ՀՀ-ի և սպասարկում է Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը:

Ավելին՝ ՀՀ վարչապետի դերում հանդես եկող Նիկոլ Փաշինյան կոչված անձը, հիշատակելով Ալմա-Աթայի Հռչակագրի՝ իրեն (իմա՝ Ադրբեջանին) ձեռնտու կետը, խոսում է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից Հռչակագրի (իրականում վավերացվել է ԱՊՀ ստեղծման Մայր փաստաթուղթը՝ 1991 թ. դեկտեմբերի 8-ի Համաձայնագիրը, իսկ դեկտեմբերի 21-ին ընդունված Ալմա-Աթայի Հռչակագիրը հիմնված է Համաձայնագրի վրա) վավերացման փաստի մասին և, ուշադրություն, կրկին անամոթաբար թաքցնում է ԱՊՀ ստեղծման մասին Համաձայնագիրը վավերացնող՝ ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թ. փետրվարի 18-ի որոշման բովանդակությունը, որտեղ բերված մի շարք կարևորագույն վերապահումներով՝ «տարածքային ամբողջականության ճանաչում և հարգում» ձևակերպման հետ մեկտեղ ոչ միայն լիարժեքորեն ամրագրվել է ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքը, այլև ԱՊՀ լիարժեք անդամ դառնալու հնարավորություն է ընձեռվել ԼՂՀ-ին, որը սահմանված կարգով և ժամկետներում արդեն իսկ անցկացրել էր անկախության հանրաքվե:

Անամոթությունն ու իրերը գլխիվայր շուռ տալու արվեստն այնպիսի աստիճանի են գլուխ բարձրացրել Նիկոլ Փաշինյանի մոտ, որ վերջինս, օրը ցերեկով չընդունելով, տրորելով, բռնաբարելով կամ պարզապես սպանելով ՀՀ Գերագույն խորհրդի վերոհիշյալ որոշումը, վերազանցելով իր լիազորությունները և շրջանցելով այնտեղ տեղ գտած պատմական կարևորագույն վերապահումները, համարձակվում է սուրբ և օրինապաշտ ձևանալով՝ հայտարարել, թե, իբր, ինքը չի կարող չընդունել ՀՀ օրենսդրությունը (իմա՝ Գերագույն խորհրդի նշյալ որոշումը): Ասում է. «Երբ որ մենք ասում ենք 1991 թվականի Ալմաթիի հռչակագիր, գիտե՞նք՝ ինչի մասին ենք խոսում։ Այսօր այդ փաստաթուղթը հանդիսանում է մեր օրենսդրության մաս։ Դա վավերացվել է ՀՀ գերագույն խորհրդի կողմից՝ 1992 թվականի փետրվարին: Եթե հիմա ես ասեմ, որ ես չեմ ընդունում Ալմաթիի հուշագիրը, կնշանակի, որ ես ասում եմ՝ ՀՀ օրենսդրությունը չեմ ընդունում»:

Իհարկե, կարող էինք և չանդրադառնալ այս ամենին՝ հաշվի առնելով գերագույն անամոթի, պաթոլոգիկ ստախոսի ու ազգակործան պատուհասի վերջին 4 տարիների վարքագիծը, բայց երբ այս կապկումների զոհ է դառնում Հայրենիքը, պետականությունը, անհնար է լռելը…

Վահե Սարգսյան

Yerkir.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>