Մարիամ Մկրտչյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Դիտել նաև
Բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից
Գոհար Հարությունյանը երրորդ ոսկին է նվաճել հրաձգության ԵԱ-ում
Ֆեդերացիայի բողոքն այնքան մեծ դեր չի ունենա որքան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեինը
Հայաստանի առաջին ներկայացուցիչները պայքարը կսկսեն վաղը
Սպորտում նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիներ զորակոչից տարկետում կստանան
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող Եվրոպայի անհատական առաջնությունում մինչև 18 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը նախավերջին՝ 8-րդ տուրում հաղթեց Իռլանդիայի ներկայացուցիչ Տրիշա Կանյամարալային ու 7.5 միավորով ժամանակից շուտ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Մինչ այդ՝ 7-րդ տուրում Մարիամը սպիտակներով հաղթել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Լեա Գարիֆուլինային և առաջ անցել Իռլանդիայի, Վրաստանի ու Էստոնիայի ներկայացուցիչներից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Մարիամ Մկրտչյանը Ռումինիայում ընթացող պատանեկան աշխարհի մրցաշարում զբաղեցրել էր առաջին հորիզոնականը` ցուցադրելով ապշեցուցիչ արդյունքներ` 11 տուրում 11 հաղթանակ։