Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը կալանավորվել է
Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը կալանավորվել է։ Դատարանը բավարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը։
Մանուչարյանը ձերբակալվել էր նոյեմբերի 10–ին։ Նրան մեղադրանք է ներկայացվել հանցանքը կատարելու պահին գործող Քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 1–ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314–րդ հոդվածի 1–ին (պաշտոնեական կեղծիքը) մասերի հատկանիշներով։
Նրա վերաբերյալ վարույթով նախաքննությունը շարունակվում է։