ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան
Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Պատերազմ Արցախում
Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի Անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավորումը որպես ՍԴ փոխնախագահ, շուրջ 6 ու կես տարի անց ունեցանք դարձ ի շրջանս յուր. Էդգար Շաթիրյան Երևանը ներկայումս փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Պեսկով

Եթե շարունակվի, ուրեմն մենք էլ Հայաստանի պատգամավորների մուտքը կարգելենք Ռուսաստան

«Հրապարակ»-ը գրում է․ Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը, Հ1-ի եթերում Արծվիկ Մինասյանի հետ հարցազրույցի ժամանակ անդրադառնալով ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին Հայաստան մուտքն արգելելու թեմային, ասել է․ «Զատուլինը հայտարարում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ մենք միջանցք ենք ստորագրել, եւ նա ասում է՝ գնացեք ստորագրողին հարցրեք, թե ինչու է ստորագրել, սա Ալիեւի նարատիվն է։ Երբ Զատուլինը կրկնում է Ալիեւի միտքը, ե՛ւ ստում է, ե՛ւ դա ուղղված է մեր անվտանգության դեմ, ձեզնից որեւէ մեկը չի ասում՝ հարգելի Զատուլին, գուցե դրա՞ համար է Ձեր մուտքն արգելվել»։ Մենք կապվեցինք Կոնստանտին Զատուլինի հետ եւ հարցրինք` ասե՞լ է այն, ինչ Պետրոս Ղազարյանն է նրան վերագրում, եթե այո, ապա ինչի՞ց ելնելով է ասել։

«Ոչ, ես այդպիսի բան չեմ հայտարարել։ Հայկական լրատվամիջոցներից մեկն ինձ հարց տվեց, թե ինչու է Ռուսաստանը Հայաստանից պահանջում, որ Հայաստանը միջանցք բացի։ Ես ասացի, որ միջանցքի հարցի վերաբերյալ ամեն ինչ ճշտեք Նիկոլ Փաշինյանից, քանի որ նա իր վրա է վերցնում կամ չի վերցնում ինչ-որ պարտավորություններ, այդ թվում՝ կապված միջանցքի հետ։ Ահա այն ամենը, ինչ ես ասել եմ դրա վերաբերյալ, ես ոչ մի համաձայնագրի հղում չեմ կատարել։ Դա արդեն հետո սկսեցին գրել, թե Զատուլինը Հայաստանին վերագրում է միջանցքի համաձայնություն, մինչդեռ եռակողմ հայտարարության մեջ նման համաձայնություն չկա։ Ես եռակողմ հայտարարությանն ընդհանրապես հղում չեմ արել, դա այդպես են մեկնաբանել հայկական այն ԶԼՄ-ները, որոնք կառավարության գիծն արդարացնելու շահագրգռվածություն ունեն, բայց ես Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել այն բանին, որ եթե հաստատվի այն ամենը, ինչ գրված է, այսպես կոչված, «վաշինգտոնյան դեկլարացիայում», ապա «միջանցք» բառն այնտեղ չի օգտագործվում, բայց այնտեղ կա կետ՝ կապված ցամաքային ճանապարհի հետ, որը կարելի է անվանել միջանցք կամ չանվանել։ Նույնիսկ այն դեպքում, երբ ինչ-որ միջանցք տրամադրվում է, ապա պետք է շատ ուշադիր լինել, թե ով է իրականացնում իրավազորությունը, ինչպես է անցնում ստուգումը, ում ձեռքերում են մաքսակետերը, կա՞ն մաքսակետեր, թե՞ չկան։ Եթե «վաշինգտոնյան դեկլարացիայում» այս կետը կա, նշանակում է, որ Հայաստանն այդ հարցի վերաբերյալ քննարկումներ տանում է, իսկ Ադրբեջանն էլ, ինչպես գիտեք, ամենուր օգտագործում է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, ավելին՝ Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ պարոն Ալիեւը խոսում էր այն 5 պայմանների մասին, որոնք իրենք առաջ են քաշում` որպես Հայաստանի հետ հարաբերությունների բազային նախապայմաններ, դրանցից մեկն էլ «Զանգեզուրի միջանցքն» է։ Այնտեղ կան գեղեցիկ խոսքեր խաղաղության, սրա-նրա մասին, բայց հետո կա նաեւ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք։ Դա է ասում Ալիեւը, բայց նա դա ասում է ՌԴ նախագահի եւ Հայաստանի վարչապետի մասնակցությամբ հանդիպման ժամանակ։ Ինչ վերաբերում է պարոն Ղազարյանի հայտարարության շարժառիթներին, թե ինչու է նա կարծում, որ ես պետք է հայտնվեի այդ ցուցակում, ապա դա Հայաստանի ներկայիս իշխանության խղճին է։ Մենք մինչ այժմ պաշտոնապես ոչ մի պատասխան չենք ստացել Հայաստանի պաշտոնական կառույցներից։ Դուք հավանաբար գիտեք, որ այն օրը, երբ հայտնի դարձավ, որ իմ այցը Հայաստան անցանկալի է, ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է ուղարկել Հայաստանում ՌԴ դեսպանատանը, որն այդ նոտան փոխանցել է Հայաստանի ԱԳՆ-ին՝ իմ եւ Մարգարիտա Սիմոնյանի հետ կապված, եւ ոչ մի պաշտոնական պատասխան այդ նոտաներին չկա։ Իսկ թե ինչ է ասում պարոն Ղազարյանը, պատճառները, բացատրությունները, որոնք նա բերում է․․․, եկեք միասին մտածենք, թե այդ պատճառները կարո՞ղ էին առիթ դառնալ անցանկալի անձ ճանաչելու համար։ Եթե հայկական իշխանություններն այդպես են վարվում, ապա ողջ կառավարությանը՝ թե՛ այժմ, թե՛ ընդդիմադիր եղած ժամանակ, Ռուսաստանի մասին իրենց արած հայտարարությունների համար պետք է թույլ չտրվի այցելել Ռուսաստան, եթե մենք կարելիի ու անկարելիի մասին նման մոտեցումներից ենք ելնում։ Այսինքն՝ եթե Հայաստանի ներկայիս իշխանությունը կարծում է, որ եթե դուք քննադատաբար եք մոտենում իրենց, գնահատում եք այնպես, ինչպես իրենց հաճելի չէ, եւ դա հիմք է, որ արգելեն մուտքը, ապա Հայաստանը միապետություն է, եւ Հայաստանի իշխանությունների հանդեպ ցանկացած քննադատություն համարվում է հարձակում միապետի վրա։ Այդ դեպքում, իհարկե, ստացվում է, որ ես մեղավոր եմ, քանի որ անպատվել եմ «նորին մեծությանը», երբ իրերն անվանել եմ իրենց անուններով, եւ ոչ մի միջանցք այստեղ կապ չունի, այլ կապ ունի այն դավաճանական գիծը, որը Հայաստանի իշխանությունն առաջ է տանում, երբ հարցը վերաբերում է Արցախի ինքնորոշմանը եւ Արցախի հայերի ու նրանց իրավունքների պաշտպանությանը»,- ասաց Զատուլինը։

Երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեր խորհրդարանում ընդունել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաեւի գլխավորած պատվիրակությանը։ Զատուլինն այս կոմիտեի նախագահն է, նրան հարցրինք՝ տարօրինակ չէ՞ այն, որ երբ իր մուտքն արգելում են, իր տեղակալը գալիս է Հայաստան, հանդիպում այն խորհրդարանի ղեկավարին, որն արգելել է իր մուտքը։

«Այս օրերին քննարկումներ են ընթանում երկու երկրների խորհրդարանների մասնագիտական կոմիտեների միջեւ։ Այդ հանդիպումը համաձայնեցված է եղել դեռ սեպտեմբեր ամսին, այսինքն՝ այս բոլոր իրադարձություններից առաջ։ Իմ կոլեգայի այցը հետաձգվեց, իսկ կոմիտեի նախագահը չայցելեց, որովհետեւ, ինչպես մենք գիտենք, Հայաստանի ԱԺ այդ հանձնաժողովի նախագահն ընդդիմադիր խմբակցությունից էր, բայց նրան թույլ չտվեցին աշխատել, ինչքան ես հիշում եմ՝ պարոն Արմեն Գեւորգյանն էր, եւ փաստացի հանձնաժողովի նախագահի պարտականություններն իրականացնում է իշխանության ներկայացուցիչը։ Այս իրավիճակում մենք որոշում ընդունեցինք, որ, իհարկե, հայ-ռուսական հարաբերություններում տեղի ունեցողը քննարկման կարիք ունի, քանի այդ հարաբերությունները թշնամական չեն դարձել, պահանջ կա, որ կողմերն իրենց դիրքորոշումները պարզաբանեն, հարցեր տան եւ պատասխաններ ստանան, այդ թվում՝ կապված Պետդումայի պատգամավորների՝ Հայաստան այցն արգելելու վերաբերյալ։ Մենք Հայաստանի ԱԺ պատգամավորներից եւ ոչ մեկի մուտքը ՌԴ չենք արգելել՝ անկախ նրանից, թե նրանք ինչ կարծիքներ են արտահայտում։ Սա եւս պարոն Տայսաեւի խնդիրներից է, որը, հույս ունեմ, նա կկատարի Հայաստան կատարած իր այցի ընթացքում։ Եվ, իհարկե, ես երբեք իմ անձնական հարցը չէի դարձնի պայման, որ եթե ինձ թույլ չեն տալիս գալ Հայաստան, ապա պետք է խզվեն հայ-ռուսական հարաբերությունները խորհրդարանական մակարդակում։ Ես հարգանքով եմ վերաբերվում Հայաստանին, կարեւոր եմ համարում հայ-ռուսական հարաբերությունների պահպանումը, դրանց զարգացումը եւ հենց այդ տեսանկյունից եմ հանդես գալիս։ Նրանք, իհարկե, կփորձեն մեր պատվիրակության ժամանումն օգտագործել այնպես, որ ցանկալին իրականի տեղ ներկայացնեն, որ ցույց տան, թե, տեսեք՝ Զատուլինի մուտքն արգելել ենք, բայց մյուս պատգամավորները գալիս ենԼ Բայց այդ պատգամավորները Հայաստան են եկել, որովհետեւ մանդատ են ունեցել, որի շրջանակներում պիտի հանդիպեն նաեւ ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Այսօր ողջ պատվիրակությունը կհանդիպի Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ նրանք ոչ մի կերպ չեն պատրաստվում իրենց կոլեգայի, այսինքն՝ իմ մուտքի արգելքը Հայաստան ներկայացնել իբրեւ մեր հարաբերություններում ընդունելի մի բան։ Ես հույս ունեմ, որ այդ մասին պարոն Սիմոնյանին հանդիպման ընթացքում ասվել է։ Հայաստանի իշխանությունները եթե ուզում են ցույց տալ, որ խնդիր չկա, որ եթե սրա կամ նրա մուտքն արգելեն, դա կհանդուրժվի․․․, մենք ուղղակի մեծ մարդիկ ենք եւ համբերատարություն ենք դրսեւորում, բայց այն անսահման չէ։ Եթե դա շարունակվի, ապա կպահանջենք, որ այդ նույն հիմքով արգելվի Հայաստանի հարգելի պատգամավորների մուտքը ՌԴ, որոնք չամաչելով` մեղադրում են Ռուսաստանին բոլոր մեղքերում։ Մենք էլ կանցնենք նման գործելաոճի, բայց դեռ սպասում ենք»,-պատասխանեց Զատուլինը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>