Ալիևը՝ Իրանի թշնամիների բանակում. Թեհրանը դեռ «շատ զուսպ է». Տեսանյութ
Աշխարհի հակաիրանական թևն ակտիվանում է: Իսրայելը Իրանին հարվածելու հեռահար նպատակ ունի: Այդ երկրի պաշտպանության նախարարն է արել սկանդալային հայտարարությունը: Փորձագետները վստահեցնում են, որ Իրանին հարվածելու լավ պահի են սպասում նաև Սաուդյան Արաբիան ու Ադրբեջանը: Իրանում Ադրբեջանի դեսպանին այսօր կանչել են Իրանի արտգործնախարարություն: Պատճառը ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող հակաիրանական տրամադրություններն են:

