Առաջին անգամ «Նոր Ալիքում» առաջին երկու տեղը զբաղեցրել են Հայաստանի ներկայացուցիչները. Տեսանյութ
«Նոր Ալիք» երգի միջազգային փառատոնին Էրնա Միրը և Սյուզաննա Մելքոնյանը գրավեցին առաջին և երկրորդ պատվավոր տեղերը:
Էրնան 362 միավորով առաջին տեղը կիսեց Ուզբեկստանի մասնակցի` Սարդոր Միլանոյի, և Մոլդավայի DoReDoS խմբի հետ:
Սյուզաննան 357 միավորով գրավեց երկրորդ տեղը:
Ի դեպ, առաջին անգամ «Նոր Ալիքում» Հայաստանից մասնակցում էին միաժամանակ երկու ներկայացուցիչ:
Zham.am