Էրդողանն ասել է, թե ինչից են կախված Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Հայաստանի հետ երկխոսությունը, նշել է, որ Անկարան ձգտում է ընդլայնել «բարեկամների, ոչ թե թշնամիների շրջանակը»։ Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:
«Երևանի քայլերը Բաքվի նկատմամբ դրական ազդեցություն կունենան մեր քայլերի վրա: Հայկական կողմի հետ մեր վերջին հանդիպումը եղել է Պրահայում, մենք նրանց բաց ասացինք. եթե դուք (Հայաստանը) դրական հուն ուղղեք հարաբերություններն Ադրբեջանի հետ, ապա Թուրքիայի հետ հարաբերությունները եւս կընթանան դրական ուղղությամբ։ Մենք Երեւանից դա ենք սպասում։ Առայժմ նման պատկեր չկա։ Ամեն բան կախված է Հայաստանի ղեկավարությունից։ Մենք թշնամիներ չենք ցանկանում, այլ բարեկամներ»,- ասել է լրագրողներին Էրդողանը Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում, Սամարղանդ թռչելուց առաջ։
Zham.am