ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Կապանում
Ոստիկանության ՔՈԳ վարչության և Կապանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 21-ին Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 29-ամյա Մհեր Դ.-ն, որը ՌԴ Չերկեսկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: