«Վերնիսաժի» մոտ այսօր տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող անձանց ինքությունը հայտնի է
Երեւանում՝ Վերնիսաժի հարակից տարածքում այսօր՝ սեպտեմբերի 14-ին, տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող անձանց ինքնությունը ոստիկանները ճշտել են եւ նրանք որոնվում են։ NEWS.am-ի այս տեղեկությունը ոստիկանությունից չհերքեցին, սակայն մանրամասներ չհայտնեցին։
Այս պահին ողջ հանրապետությունով որոնողական աշխատանքներ են ընթանում։
NEWS.am-ի տեղեկություններով սպանվածը 43-ամյա Գարիկ Մոսինյանն է, իսկ վիրավորը՝ 39-ամյա Վահագն Աբգարյանը: Նրանք Ալավերդի քաղաքից են, քրեական աշխարհի ներկայացուցիչներ:
Մանրամասները՝ NEWS.am կայքում

