Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Պատերազմ Արցախում
Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News

Մեր կոալիցիային հաջողվեց խափանել Մեհմեդ Օզի ընտրությունն իբրև ԱՄՆ Սենատի անդամ. Հայ դատի Ամերիկայի հանձնախումբ

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գլխավորած կոալիցիայի տևական ջանքերի արդյունքում, որին մաս էին կազմում Ամերիկայի հունական, հրեական, քրդական և այլ համայնքային կազմակերպություններ, հնարավոր է եղել խափանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմ քաղաքական գործիչ, ազգությամբ թուրք և Թուրքիայի քաղաքացի Մեհմեդ Օզի ընտրությունը որպես ԱՄՆ Սենատի անդամ։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Օզը, բացի թուրքական իշխող վերնախավի հետ իր անթաքույց կապերով, հայտնի է նաև Հայոց ցեղասպանության մերժմամբ։ Մեհմեդ Օզի ընտրվելը որպես սենատոր, էական խոչընդոտներ կարող էր հարուցել ինչպես Ամերիկայի հայ համայնքի, այնպես էլ հայ-ամերիկյան հարաբերությունների համար։

Հայ դատի Ամերիկայի կենտրոնական գրասենյակը, Հայ դատի Ամերիկայի Արևելյան ափի հանձնախմբի և Փենսիլվանիայի տեղական հանձնախմբի հետ միասին, ինչպես նաև համայնքային ներգրավմամբ, ամիսներ շարունակ պայքարել է ձախողելու համար Օզի ընտրությունը։ Այդ ամբողջ ընթացքում էական աշխատանք է տարվել ընտրողների հետ՝ վերջիններիս համար բացահայտելով Օզի իրական կապերը, քաղաքական ծագումը և անհամապատասխանությունն ամերիկյան քաղաքական մշակույթին, լայնորեն օգտագործվել են սոցիալական մեդիայի հնարավորությունները, ինչի արդյունքում Օզի իրական նպատակներն ու անցյալը ներկայացնող տեսահոլովակը կարճ ժամանակահատվածում հավաքել է միլիոնավոր դիտումներ։ Հայ դատի հանձնախումբը նաև ԱՄՆ արդարության դեպարտամենտին կոչ էր արել հետաքննությամբ պարզել, թե արդյոք Օզի գործունեությունը երկիրն արտաքին ազդեցություններից պաշտպանող ամերիկյան օրենսդրության խախտում չէ։ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակն ու համապատասխան շրջանային ու տարածքային հանձնախմբերը Մեհմեդ Օզի դեմ կազմակերպել են նաև բողոքի ցույցեր և երթեր։

Փենսիլվանիայի ընտրությունների արդյունքում  նահանգից ընտրվել է Հայ դատի հանձնախմբի համակրանքը վայելող Ջոն Ֆեթերմանը, ով հայտնի է իր անթաքույց հայամետ վարքով և շարունակապես իր սատարումն է հայտնում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հետապնդած աշխատանքներին։

Այս հաղթանակի առնչությամբ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նկատել է․ «Այս պատմական հաղթանակով Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Սենատը, Փենսիլվանիայի ժողովրդին և ամերիկյան ժողովրդավարությունը պաշտպանեց Հայոց ցեղասպանությունը ժխտողից, ով խորը կապեր ունի Թուրքիայի թշնամական վարչակարգի հետ։ Այս շրջադարձային հաղթանակը ավելի քան մեկ տարվա ռազմավարական պլանավորման և համայնքային ու կոալիցիոն անխոնջ ջանքերի արդյունքն է՝ սկսած հետազոտություններից, ընտրողների կրթությունից, լրատվամիջոցների օգտագործումից, և այլ նպատակային ընտրական նախաձեռնություններից: Մենք գոհ ենք դոկտոր Օզի պարտությունից և անհամբեր սպասում ենք աշխատել Ջոն Ֆեթերմանի հետ»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>