Ալիևի հայտարարությունը հերթական անգամ լցված էր Հայաստանի և Արցախի դեմ ուժի կիրառման խոստովանություններով և սպառնալիքներով. Արտակ Բեգլարյան
Դիտել նաև
«Նոր քաղաքական կտակարան՝ ըստ Նիկոլի». Արտակ Զաքարյան
«Եթե համաձայնեցված 13 կետերն իրոք լավն են, ինչո՞ւ չեն հրապարակում»․ Արտակ Զաքարյան
«Թուրքիայի հետ սիրախաղեր անելու` Նիկոլի գլխավոր պատճառն Անկարայի այս ծրագիրն է». Արտակ Զաքարյան
Երևանից նույնիսկ տասնյակ կմ հեռու բնակարանի 1 քմ-ն 320-500 հազար դրամ է․ ոչ թե՝ 200 հազար. Արտակ Բեգլարյան
Տրանսպորտը պետք է թանկանա. Արտակ Զեյնալյան
Օկուպացված Շուշիում Ալիևի հայտարարությունը հերթական անգամ լցված էր Հայաստանի և Արցախի դեմ ուժի կիրառման խոստովանություններով և սպառնալիքներով։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Ալիևի հնչեցրած սպառնալիքներին։
«Ալիևյան ռեժիմը շարունակում է ցեղասպանության և ատելության քաղաքականությունը հայ ժողովրդի և հայոց պետականության նկատմամբ։ Պետք է դադարեցնել այս քաղաքականությունը և կանխել նոր հանցագործությունները միջազգային իրավունքի և պարտավորությունների շրջաններում»,- նշել է Բեգլարյանը։