Հայտնի շիկահեր Վերա Բրեժնևան մազերը վարդագույն է ներկել. Լուսանկարներ
«ՎԻԱ Գրա» խմբի նախկին անդամ Վերա Բրեժնևան, որը ռուսական էստրադայի ամենագեղեցիկ ու հայտնի շիկահերներից է, արմատապես փոխել է արտաքինը: Նա վարսերը վարդագույն է ներկել:
Ինչպես նշում է elle.ru-ն, երգչուհին նոր կերպարով է ներկայացել Սոչիում անցկացված «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթի կարմիր գորգին: Մազերի արտասովոր գույնն ընդգծելու համար Բրեժնևան արծաթագույն կիսաթափանցիկ զգեստ է կրել:
Աղբյուրը նկատում է, որ վարդագույն վարսերը եղել են երգչուհու բեմական կերպարի մի մասը: Որոշ ժամանակ անց Բրեժնևան կրկին ներկայացել է իրեն բնորոշ շեկ վարսերով:
Աղբյուրը` Tert.am