Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել»
23
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Պատերազմ Արցախում
Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան

Վահան Քերոբյա՞նը, թե՞ վարորդն է ենթարկվել վթարի ծառայողական մեքենայով

Tert.am-ին տեղեկություններ էին հասել, որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ընտանիքի անդամների հետ խնջույքից վերադառնալիս ենթարկվել է վթարի, սակայն, աբյուրի փոխանցմամբ, տուգանվել է Վահան Քերոբյանի վարորդը։

Tert.am-ն Էկոնոմիկայի նախարարություն հարցում էր ուղարկել այդ տեղեկությունների վերաբերյալ, հարցնելով, թե վթարի ենթարկվե՞լ է 190 LL 60 ավտոմեքենան,   ինչ գործողություն է կատարվել պարզելու համար, թե ո՞վ է եղել վթարի պահին ղեկին, վթարի հետևանքով քանի՞ անձ է վնասվածք ստացել, այդ թվում անչափահաս, աշխատանքային օրվա ընթացքո՞ւմ է եղել դեպքը, թե ոչ, ինչո՞ւ ծառայողական մեքենայով։

Էկոնոմիկայի նախարարությունը հարցմանը պատասխանել է մասամբ․ «190 LL 60» պետհամարանիշ ունեցող մեքենայով 2021 թվականին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության կողմից կազմվել է արձանագրություն։ Նշանակվել է տուգանք, որը և վճարվել է վարորդի կողմից։ Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայություն։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախարար Վահան Քերոբյանը, աշխատանքային պարտականություններից ելնելով, շատ հաճախ, ոչ աշխատանքային օրերին ևս ունենում է հանդիպումներ, մասնակցում տարբեր միջոցառումների, ինչպես նաև ունենում է  մարզային այցելություններ»։

Tert.am-ի՝ ՀՀ ոստիկանապետին ուղղված հարցումը մերժվել է։ Հարցերին, թե ո՞վ է եղել ղեկին, որքանո՞վ է տուգանվել, վթարի հետևանքով քանի՞ անձ է տուժել, ոստիկանությունը չի պատասխանել։

«ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: 1950 թվականի Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք, իսկ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի համաձայն՝ տեղեկություն Է համարվում անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներ՝ անկախ դրանց տնօրինման ձևից կամ նյութական կրիչից (տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ, գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ)։ Պահանջվող տեղեկատվությունը վերաբերում է կոնկրետ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից կատարված արարքների համար այդ տրանսպորտային միջոցով արձանագրված վարչական իրավախախտումների բնույթին, քանակին, սանկցիաների չափերին, դրա մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարին, տուժած անձերի քանակին։ Հարկ եմ համարում նշել, որ օրենսդրությամբ պաշտպանության է ենթակա մարդու անձնական կյանքի գաղտնիությունը, ով կոնկրետ տրանսպորտային միջոցով արձանագրված իրավախախտումների դեպքում հանդիսանում է այն կառավարող անձը՝ վարորդը։ Հետևաբար մեր գնահատմամբ՝ կոնկրետ տրանսպորտային միջոցով արձանագրված իրավախախտումների բնույթի, քանակի և սանկցիաների չափին վերաբերող տեղեկատվությունը հանդիսանում է այն կատարած անձի անձնական գաղտինության համատեքստում պաշտպանության ենթակա տեղեկատվություն, իսկ Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ տեղեկատվություն տնօրինողը, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա խախտում է մարդու անձնական կյանքի գաղտնիությունը։

Ելնելով վերոգրյալից՝ պահանջվող տեղեկատվության տրամադրումը մերժվել է»։

Իհարկե, ոստիկանությունը կարելի է հակադրվել բազմաթիվ այլ օրինակներով, երբ հայտնել են տուգանքի վերաբերյալ տվյալներ, ինչպես, օրինակ,  նույնականացվող տվյալ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ, երբ որդու հարսանիքից հետո հրավառության համար տուգանվել էր, կամ երբ հայտնել են Աննա Հակոբյանին տուգանելու մասին,բայց ինչևէ։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>