ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»
Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնը, որին պետք է մասնակցեին արցախյան համույթները Արթուր Դանիելյանի կալանքի բողոքարկումը մերժվեց Սա, թերևս, հենց այն «առաջարկն» է, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը. Սուրենյանց Հայ զինծառայողի խnշտшնգման և uպшնnւթյան համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ-ի վճիռը վերջնական է դարձել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Թարգմանության ծուղակները Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դեմ են Ալիևի սահմանադրությանը․ Լևոն Քոչարյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան

Ոչ մի փաստաթուղթ էլ չի ստորագրվի․ Վազգեն Մանուկյանը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին

Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների վերջին հանդիպումում սպասված բեկումը տեղի չունեցավ: Կողմերը խոսում էին Երևանի և Բաքվի խաղաղության պայմանագրի կնքման կարևորության մասին, սակայն հրապարակայնորեն ո՛չ այդ փաստաթղթի պատրաստման ժամկետները նշվեցին, ո՛չ էլ որոշակի դրա բովանդակությունը: Հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարների շուրջ МК-ն զրուցել է Հայաստանի առաջին վարչապետ, նախկին պաշտպանության նախարար (առաջին արցախյան պատերազմի ժամանակ՝ 1992-1993 թթ.) Վազգեն Մանուկյանի հետ:

«- Ելնելով որոշ հաղորդագրություններից՝ կարելի՞ է ասել՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները չեն բացառում, որ մինչև տարվա վերջը խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել: Ի՞նչ եք կարծում, դա իրատեսակա՞ն է:

- Ես կարծում եմ, որ այժմ հնարավոր չէ հրացանի փողի տակ որևէ համաձայնություն ստորագրել: Որովհետև պատերազմում Հայաստանի պարտությունից հետո Ադրբեջանը փորձում է իր պայմանները թելադրել մեզ: Ես այդ հանդիպումից որևէ մեծ բան չէի սպասում, քանի որ Ադրբեջանն անընդհատ հայտարարում է, թե Ղարաբաղի հարցը լուծված է, թե դա իր տարածքն է, և վերջ: Փաշինյանը, իմ կարծիքով, պատրաստ է ամեն ելքի: Եթե Ռուսաստանը պահի Ղարաբաղը, նա կհամաձայնի, չի պահի, էլի իր համար մեկ է: Իսկ Ռուսաստանի համար Ղարաբաղը շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունի: Այժմ ձգտում են Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից: Վրաստանը նա կորցրել է, Ադրբեջանը երբեք Ռուսաստանի հետ չի լինի: Նա կհաճոյախոսի Ռուսաստանի հետ, բայց նրա գլխավոր շահերը Թուրքիայի հետ են: Ղարաբաղի խնդիրն ամենակարևորն է, որ Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ: Եթե Հայաստանը կորցնի Ղարաբաղը, Ռուսաստանը կկորցնի ողջ Անդրկովկասը: Հայտնի բանաձև գոյություն ունի՝ Անդրկովկասի կորուստը Ռուսաստանի համար կնշանակի ողջ Կովկասի կորուստ: Հասկանալի էր, որ Փաշինյանը խոսելու էր Ղարաբաղի մասին, չնայած նրան այդ հարցն այնքան էլ չի հետաքրքրում: Ալիևը հաստատ չի համաձայնի, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգվի՝ թողնելով ապագային: Իսկ Ռուսաստանն էլ չի գնա նրան, որ Ղարաբաղի խնդիրը լուծվի բացառապես Ադրբեջանի բանաձևով: Հետևաբար հնարավոր չէր այդ հանդիպումից բեկում սպասել:

- Ինչո՞ւ եք կարծում, որ Փաշինյանին չի հետաքրքրում Ղարաբաղը:

- Նրա ամբողջ քաղաքականությունը, առաջին իսկ օրվանից, ուղղված էր նրան, որ ազատվի Ռուսաստանից: Դրա համար անհրաժեշտ է ազատվել Ղարաբաղի խնդրից: Եվ նա բազմիցս է հայտարարել, որ ղարաբաղյան հարցը խանգարում է Հայաստանի զարգացմանը: Բայց նա չի կարող հենց այնպես հրաժարվել Ղարաբաղից: Մի քանի օր առաջ Ղարաբաղում հանրահավաք էր. 60-70 հազար մարդ պահանջում էր նրա անկախության պահպանումը: Այնտեղ մարդկանց նոր սերունդ է մեծացել, որը չի հիշում այն ժամանակները, երբ Ղարաբաղն անկախ չէր: Այնտեղ մի քանի անգամ ընտրություններ են եղել, արդեն նոր մարդիկ են աշխատում: Հանուն ինչի նրանք հանկարծ պետք է հրաժարվեն այդ ամենից և մտնեն Ադրբեջանի կազմի մեջ: Դա հնարավոր չէ:

- Պուտինը խոսեց 5 ադրբեջանական շրջանների մասին, որոնք ռուսական կողմը համոզում էր հայկական կողմին վերադարձնել Բաքվին: Ասաց, որ բանակցությունները երկար են ընթացել, և Երևանը փաստորեն չի համաձայնել: Կարո՞ղ եք բացատրել, թե ինչ է տեղի ունեցել:

- Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, Ղարաբաղն արդեն իրավաբանորեն Ադրբեջանի կազմում չէր: Ադրբեջանը պատերազմ սկսեց և պարտվեց: Այն ժամանակ ազատագրվեց ոչ միայն բուն Ղարաբաղը, այլ նաև նրան հարակից Ադրբեջանի 7 շրջան: Այնուհետև տասնյակ տարիներ բանակցություններ ընթացան: Դրանք ընթանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, և ես կարծում եմ, որ բանակցային այդ ձևաչափը պետք է պահպանել: Ղարաբաղի դիրքորոշումն այն էր, որ պատրաստ է Ադրբեջանին տալ նրա շրջանները տարածաշրջանի ինքնորոշման իրավունքի ճանաչման և Հայաստանի հետ կապող միջանցքների փոխարեն: Երևանն ու Ստեփանակերտը միշտ էլ ասում էին, որ այդ շրջանները գրավվել են բացառապես Արցախի անվտանգության ապահովման համար: Բայց Բաքուն չի ցանկանում ճանաչել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, իսկ մենք չէինք ուզում այդ շրջանները հենց այնպես տալ: Միամտություն կլիներ հետ տալ գրավվածը՝ չստանալով փոխարենը ոչինչ և հույս ունենալով, որ Ադրբեջանը դրանով կբավարարվի:

- Այսինքն՝ հայկական կողմը սկզբունքորեն համաձայն է եղել տալ այդ 5 շրջանները, բայց միայն Ղարաբաղի անկախության ճանաչման կամ գոնե նրա ինքնորոշման իրավունքի ճանաչման փոխարե՞ն:

- Այո, բոլոր բանակցություններն այդ հունով էին ընթանում, բայց որևէ արդյունք չտվեցին:

- Իսկ Ռուսաստանը պնդո՞ւմ էր, որ դուք այդ շրջանները հենց այնպես տաք:

- Ենթադրվում էր, որ այդ դեպքում Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին պետք է ռուսական խաղաղապահ ուժեր կանգնեն: Ենթադրվում էր, որ նման ժեստը՝ շրջանների հանձնումը, կհանգեցնի հակամարտության մեղմացման: Ռուսաստանի ներկայությունը կապահովեր Ղարաբաղի անկախությունը դե ֆակտո, բայց ոչ դե յուրե: Դրանք շատ բարդ բանակցություններ էին և փակուղի մտան:

– Ինչո՞ւ:

- Ադրբեջանը ոչ մի կերպ չէր համաձայնում Ղարաբաղի անկախությանը: Ալիևը հասկանում էր, որ եթե ինքը դրան գնա, ապա իրեն պարզապես կգցեն: Ղարաբաղի կարգավիճակի հարցի ցանկացած լուծման դեպքում ինչ-որ մեկը կկորցներ իշխանությունը, կա՛մ Ադրբեջանի ղեկավարությունը, կա՛մ Հայաստանի ղեկավարությունը: Ուստի հարցն այսպես էր դրվում. թող Ղարաբաղը դե ֆակտո անկախ մնա անվերջ երկար ժամանակ, իսկ Ադրբեջանը դա չի ճանաչում, բայց նաև չի միջամտում:

- Ի՞նչ է այդ «վաշինգտոնյան հռչակագիրը», որ հիշատակեց նախագահ Վլադիմիր Պուտինը:

- Ինքս այդ փաստաթուղթը չեմ կարդացել, բայց հայտնի է հետևյալը: ԱՄՆ-ն կոչ է անում, որ Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության պայմանագիր պատրաստվի, որում Արցախի մասին ոչինչ չի ասվում: Պարզապես նշվում է, որ պետք է հաղորդակցություններ բացվեն: Ռուսական տարբերակում, ըստ լուրերի, ասվում է, որ Ղարաբաղի հարցն այժմ չի քննարկվում և պահ է տրվում հաջորդ սերունդներին: Պահպանվում է գոյություն ունեցող դրությունը: Բայց պետք է կարգի բերել սահմանները, հաղորդակցություններ բացել: Ընդ որում, Ադրբեջանի և Նախիջևանի կապը նույնպես կիրականացվի միջանցքով, ճանապարհով, որը վերահսկում է ռուսական բանակը: Ես ինքս կողմնակից չեմ, որ բացվեն այդ հաղորդակցությունները: Այժմ շարունակ խոսում են Սյունիքի միջով հաղորդակցությունների մասին, բայց Հայաստանը բոլոր կողմերից շրջափակման մեջ է: Բոլոր ճանապարհները պետք է միաժամանակ բացվեն: Սակայն խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակը մեզ ձեռնտու է, որովհետև դրա մեջ գոնե ղարաբաղյան հարցը չի լուծվում այնպես, ինչպես պատկերացնում է Ալիևը: Թեկուզ այն սկզբունքորեն այդ հարցի որևէ լուծում չի բովանդակում: Այդ տարբերակը մեզ համար ավելի ձեռնտու է, քան այն տարբերակները, որոնցում Արցախի հարցն առհասարակ չի հիշատակվում:

- Այդ տարբերակը կարող են ստորագրել մոտ ժամանակնե՞րս:

- Կարծում եմ, որ ոչ մի փաստաթուղթ էլ չի ստորագրվի: Եթե անգամ Փաշինյանը հրաժարվի Արցախի պաշտպանությունից, Երևանում անմիջապես փողոց դուրս կգան: Աշխարհի միլիոնավոր հայեր պայքարում են Արցախի ազատության համար: Հայաստանի ղեկավարը չի կարող դա հաշվի չառնել: Ադրբեջանը նույնպես չի համաձայնի ստորագրել մի փաստաթուղթ, որում ասվում է, որ ղարաբաղյան հարց կա, որը պետք է լուծել ապագայում: Այդ իսկ պատճառով նման խաղաղության պայմանագիր տեսանելի ապագայում չեմ տեսնում: Եվ չեմ բացառում, որ Ադրբեջանը նորից կփորձի ուժի միջոցով հասնել իր նպատակներին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>