Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Նման խայտառակ ընտրություններ ՀՀ–ում անկախացումից ի վեր չէին եղել. Աղեկյան. Տեսանյութ ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը. Ծառուկյան
13
ԿԸՀ-ի ներկայացուցչի հետ 15-20 րոպե զրույցի ժամանակ փաստեցինք 3-4 կարևորագույն կետ. Գևորգ Ստեփանյան Վահա՛գն Հովակիմյան, չստացված Վան Գոգ, բավական է պատվեր ընդունես, անտաղանդ նկարիչ. Մանուկ Սուքիասյան Ես մեղադրյալի կարգավիճակ չունեմ. չգիտեմ՝ ինչ նիստի մասին է խոսքը, եղե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան ԲՀԿ-ն բողոքի ակցիա է անում՝ ընդդեմ ձայնագողության ԲՀԿ-ն ներկայացնում է հետագա քայլերը Արեքնազ Մանուկյանը դուրս եկավ ՔԿ-ից Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Այսօր, ժամը 13-ին հավաքվում ենք ԿԸՀ-ի մոտ. ձայների այս գողությունը չպետք է անպատասխան մնա Որոշո’ւմը ցույց տվեք. փաշինյանական ռեժիմին սպասարկող «քկ»-ն մտել է Արեգնազ Մանուկյանի բնակարան Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան Պատերազմ Արցախում
Սենց աջակցություն ունենաս ու 50% էլ չհավաքե՞ս․ անբաշար․ «Կարճ ասած» Սա «բեսպրեդել» է, Երևանի փողոցները հազարավոր մարդկանցով կհեղեղվեն. Սուրեն Սուրենյանց Լռեցնելու և հասարակությանն ահաբեկելու դասական բռնատիրական դրսևորում Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Գյումրու 102–րդ ռազմաբազայի զինծառայողները վերացրել են «Մայր Հայաստան»-ի վանդալիզմի հետքերը Հայկական կոնցլագերում ֆեյսբուքում ստատուսի համար ձերբակալել են Ալեն Ղևոնդյանին «Միասնության թևեր»-ը ևս կդիմի ԿԸՀ՝ ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն իրականացնելու պահանջով Ժանդարմերիական ռեպրեսիաները ծավալվում են. հիմա էլ ֆեյսբուքյան գրառման համար ձերբակալել են Ալեն Ղևոնդյանին Կիրակի օրը հավաքվում ենք ԿԸՀ-ի մոտ եւ տեր ենք կանգնում մեր իրավունքին. Արման Աբովյան ԿԸՀ-ի ներկայացուցչի հետ 15-20 րոպե զրույցի ժամանակ փաստեցինք 3-4 կարևորագույն կետ. Գևորգ Ստեփանյան 4.8 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի Շեքիի շրջանում․ ցնցումները հասել են Տավուշ Պուտինից շնորհավորանք չստացած Փաշինյանն... ինքն է շնորհավորել Պուտինին Ընդդիմադիրնե՛ր, հենց հիմա պետք է միավորվենք․․․ մեզ մի անելիք է մնացել․ Արեգնազ Մանուկյան Ընտրությունները Փաշինյանը չի հաղթել, քայլեր կանենք. Սամվել Կարապետյանը խոսեց Նպատակը ԲՀԿ–ին ԱԺ–ից դուրս թողնելն է. ԲՀԿ–ն պահանջում է վերաքվեարկություն երկու տեղամասերում Նման խայտառակ ընտրություններ ՀՀ–ում անկախացումից ի վեր չէին եղել. Աղեկյան. Տեսանյութ Վահա՛գն Հովակիմյան, չստացված Վան Գոգ, բավական է պատվեր ընդունես, անտաղանդ նկարիչ. Մանուկ Սուքիասյան Ես մեղադրյալի կարգավիճակ չունեմ. չգիտեմ՝ ինչ նիստի մասին է խոսքը, եղե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան «Վախկոտ անհող ես դու, ձայների գող ես դու...». Ռուբեն Մխիթարյանի նոր սուպեր հիթը ԿԸՀ որոշումն այնքան փնթի է կայացվել, որ հասկանում ենք՝ որքան հեռու տանող նպատակներ ունեն. Էլինար Վարդանյան ԿԸՀ-ն կյանքի կոչեց Փաշինյանի ցանկությունը՝ թուլ չտալ ԲՀԿ-ն հաղթահարի անցողիկ շեմը. Տոնոյան Կամ պետք է ԿԸՀ որոշումները բեկանվեն, կամ լինի վերաքվեարկություն 2 տեղամասերում, կամ ընդհանուր վերաքվեարկություն ՀՀ ողջ տարածքում. Օրբելյան ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը. Ծառուկյան ԲՀԿ-ն բողոքի ակցիա է անում՝ ընդդեմ ձայնագողության ԲՀԿ-ն ներկայացնում է հետագա քայլերը «Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում». Իվետա Տոնոյան Արեքնազ Մանուկյանը դուրս եկավ ՔԿ-ից Երկու տեղամասերի արդյունքների չեղարկումից հետո ԲՀԿ-ն հանրահավաք է հրավիրել ԿԸՀ-ի մոտ Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Հրատապ. Արեգնազ Մանուկյանը քննչական բաժնում է

Ես ներկա գտնվելու հանրահավաքին`ի պաշտպանություն մեր Արցախի, և ընդդեմ նրան հանձնելու պիղծ դավադրությանը եմ. Չալաբյան

Այսօր Երևանում հանրահավաք է ի պաշտպանություն Արցախի, և անսալով Արցախի մեր եղբայրների և քույրերի կոչին, ես ներկա եմ գտնվելու այդ հանրահավաքին, և իմ մեկ ձայնն եմ միացնելու բազմաթիվ ձայներին՝ ի պաշտպանություն մեր Արցախի, և ընդդեմ նրան հանձնելու պիղծ դավադրությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:

«Մեկ շաբաթ առաջ մենք Արցախում էինք, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը պատրաստվում էր Միասնության հանրահավաքին, և Արցախում ամենուր զգացվում էր պայքարի նոր փուլի վճռական շունչը: Արցախում ապրող մարդիկ գիտակցում էին, որ այլևս ստիպված են լինելու հույսը դնել իրենք իրենց վրա, որ դա ուժերի գերլարում է պահանջելու, բայց և միաժամանակ լիահույս էին, որ եթե նույնիսկ Հայաստանի այսօրվա իշխանությունը երես թեքի իրենցից, արժանապատիվ հայ մարդիկ Հայաստանից և ողջ աշխարհից կկանգնեն իրենց թիկունքին, և միասնական ուժերով կպաշտպանեն հայոց Արցախը:

Այսօր Երևանում հանրահավաք է ի պաշտպանություն Արցախի, և անսալով Արցախի մեր եղբայրների և քույրերի կոչին, ես ներկա եմ գտնվելու այդ հանրահավաքին, և իմ մեկ ձայնն եմ միացնելու բազմաթիվ ձայներին՝ ի պաշտպանություն մեր Արցախի, և ընդդեմ նրան հանձնելու պիղծ դավադրությանը: Հուսով եմ նաև, որ իմ բազմաթիվ ընկերներ ու համախոհներ, նույն սրտի կանչով, այսօր դուրս կգան փողոց, և իրենց վճռական ձայնը կարտահայտեն՝ ի պաշտպանություն ազատ Արցախի և ինքնիշխան Հայաստանի:

Դրանով հանդերձ, ես համարում եմ, որ Արցախի ազատության և Հայաստանի ինքնիշխանության համար պայքարի նոր փուլը այլևս չի կարող սահմանափակվել հանրահավաքներով և երթերով: Մեր դեմ կանգնած է վճռական և դաժան թշնամի, որը նպատակ է դրել ոչ միայն ոչնչացնել Արցախը, այլև ծնկի բերել և ի վերջո վերացնել Հայաստանը՝ որպես հայության ազգային պետություն: Այս թշնամու և նրա մարդատյաց նկրտումների դեմ պայքարը պետք է լինի բազմաթիվ ճակատներով, ամեն օր և ամեն ժամ, և մեզնից յուրաքանչյուրն անելիք ունի այստեղ:

Կլինի դա Արցախի բնակավայրերի ամրապնդումը, նոր սպառազինությունների մշակումը, մեր զինված ուժերին նյութա-տեխնիկական աջակցությունը, մարտական պատրաստության կուրսերի անցումը և անդամագրումը աշխարհազորին՝ յուրաքանչյուրս պետք է առնվազն մեկ հավելյալ խնդիր վերցնի իր վրա՝ պաշտպանելու երկիրը նոր ռազմական վտանգից:

Կլինի դա ողջ աշխարհով մեկ հանրային կարծիքի վրա ազդեցությունը, յուրաքանչյուրի բնակության երկրում իշխանության հետ հետևողական աշխատանքը, այդ երկրներում թշնամական ազդեցությանը կոշտ դիմակայումը և նախաձեռնությունների ձախողումը, նոր դաշնակիցներ և գործընկերներ ձեռքբերումը՝ յուրաքանչյուրս առնվազն մի հավելյալ խնդիր պետք է վերցնի իր վրա՝ բազմապատկելու Հայաստանի միջազգային աջակցությունը և թուլացնելու մեր թշնամիներին:

Կլինի դա Հայաստանի ներսում կոշտ հակազդեցությունը ցանկացած կապտուլացիոն փաստաթղթին, որը կփորձի Արցախը հանձնել Ադրբեջանին կամ էլ Հայաստանի որևէ ինքնիշխան տարածք զիջել նրան, կլինի դա անընդհատ հիշեցումը գործող վարչակարգին, որ նա Արցախի հանձման որևէ մանդատ չի ստացել հայ ժողովրդից, և կամ այդ վարչակարգին իրական, կենսունակ այլընտրանքի ձևավորումը, յուրաքանչյուրս առնվազն մեկ հավելյալ խնդիր պետք է վերցնի իր վրա՝ կանխելու թուլամորթների ձեռամբ մեր երկրի կապիտուլացիան, և նոր շանս տալու բոլորիս ոտքի կանգնելու և առաջ գնալու: Մեր բեռը ծանր է լինելու, քանի որ յուրաքանչյուրս ստիպված է լինելու կրել ոչ միայն իր և իր ընտանիքի, այլև ողջ պետության հոգսը: Սակայն եթե մենք չկարողանանք պահպանել և առաջ տանել մեր պետությունը, կկորցնենք ամեն ինչ: Ուստի դուրս գալով այսօր հրապարակ, ես հանձնառություն եմ վերցնում առաջիկա տարիներին և տասնամյակներին իմ վրա անտրունջ կրել նաև մեր պետության հոգսը, այնքան ժամանակ, մինչև նրա ինքնիշխանությանն այլևս վտանգ չսպառնա, իսկ Արցախը վերամիավորվի Հայաստանին, և մենք մեր երեխաներին միասնական, հզոր և երջանիկ հայրենիք ժառանգենք: Նույնը ձեզնից եմ խնդրում»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>