«Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով
28
ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Պատերազմ Արցախում
Տնտեսական աճի աստիճանական դանդաղում. արտահանումը նվազում է, ներմուծումը՝ աճում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ «Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները Մեծ հաշվով Փաշինյանը փող է փնտրում, փող, որը կապահովի իր իշխանության գոյությունը «Ուժեղ Հայաստանը» խստորեն դատապարտել է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդումները Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր «Սպառնապետը»... Ահավոր սպառնում եմ. Փաշինյանը`իրավապահներին է հիմա էլ սպառնում հեռացնել Հայաստանը ռիսկի է դիմում. ՌԴ ԱԳՆ 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ «Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Փաշինյանն առաջարկում է, որ հեղափոխություն անեն, իսկ իրենց էլ տանեն Հանրապետության հրապարակում կшխшղшն հանեն Փաշինյանը մեղադրել է ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին անվտանգության ոլորտում իրենց պարտավորությունները չկատարելու մեջ Սփյուռքի և համահայկական կառույցների դեմ նորբոլշևիկյան արշավի սաստկացում. ՀՅԴ Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին ՌԴ ԱԳՆ․ Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ-ի ընդհանուր բյուջեում կազմում է ընդամենը 1% Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին Արփինե Դավոյանը բացահայտ ստում է․ պարզաբանում Թալինի եկեղեցու հոգևորականի բնակարանի վերաբերյալ «Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Վա՜յ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը... Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Չեմ կարող հիշել մի խոստում, որը Փաշինյանը տվել է Ալիևին ու չի կատարել. Քրիստինե Վարդանյան Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործի մասին Նախկինում ձեռնպահ ենք մնացել մեկ ընտանիքից 2 անձ, կամ կին կալանավորելուց, եւ երբեք չենք արել դա տնտեսական հանցագործությունների պարագայում Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

Եկեղեցին իրավունք չունի լուռ մնալու. ինչու է Բագրատ Սրբազանը մասնակցելու հանրահավաքին

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ելույթ է ունենալու ընդդիմության վաղվա հանրահավաքում։ Նա այդ մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում` նշելով, որ հանրահավաքին մասնակցելու է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ։

«Ես բերելու եմ Ամենայն հայոց հայրապետի օրհնությունը, ողջույնը ու նաև խոսք եմ ասելու, այնպես, ինչպես ամեն կիրակի խոսում եմ հավատացյալների հետ։ Պարզապես այս անգամ իրադրությունն է տարբեր»,-ասաց Սրբազանը` հավելելով, որ եկեղեցին Արցախի համար օրհասական այս պահին ուղղակի իրավունք չունի լուռ մնալու ու ականջալուր չլինելու Արցախից հնչող օգնության կանչին։ Նրա խոսքով` Հայ առաքելական եկեղեցին նույն կերպ է վարվել և՛ 1988-ի պայքարի օրերին, և՛ 30-մյա անկախության շրջանում Հայաստանի ու հայ ժողովրդի համար կարևոր պահերին։

Բագրատ Սրբազանը վստահեցրեց, որ եկեղեցու ներկայացուցչի մասնակցությունը հանրահավաքին որևէ քաղաքական ենթատեքստ չունի, թեև դրան քաղաքական աստառ հաղորդելու որոշ փորձեր արվում են։ «Սա մեր գոյությունն է, մեր կենսագրությունն է, եթե մարդիկ այդքան պարզ բանը չեն հասկանում, ուրեմն երկու միտք ունեն. մեկը` միտումնավոր կերպով ուղղակի փորձում են ցեխարձակումներ անել, երկրորդ` իրենց պարզ միամիտի տեղ են դնում` չհասկանալով, որ սա մեր կենսագրության պատմությունն է։ Քաղաքական, կուսակցական պարզ իրադարձություններ չեն, որ տեղի են ունենում մեր երկրում։

Մեր գողացված ուրախության, մեր գողացված կենսագրության պատմությունն է։ Մենք կա՛մ հաստատելու ենք, որ ապրելու իրավունք ունենք ու կոչված ենք այդ համառ պայքարով վերստին հաստատելու մեր պատիվը, կա՛մ ուղղակի հանձնվելու ու դառնալու ենք մի գորշ զանգված` որևէ տեղում ապրելու կոչված»,-ասաց հոգևոր հայրը։

Բագրատ Սրբազանը հավատում է, որ եկեղեցականի խոսքը սերմնացանի առակի պես սերմեր կտարածի, որոնք ծիլեր կտան մարդկանց հոգիներում։ Տեսակետը, թե ընդդիմության հանրահավաքին մասնակցելու հրավերն ընդունելով` եկեղեցին դուրս է գալիս իշխանությունների դեմ, Սրբազանը հերքեց` ասելով, որ եկեղեցին որևէ բանի դեմ չի գործում, այլ գործում է հանուն պետականության, հայրենիքի, կյանքի զարգացման։ «Եթե այս գաղափարներին որևէ մեկը դեմ է, ուրեմն ինքն է «ընդդեմ», ոչ թե եկեղեցին։ Ինքն է, որ դուրս է դնում իրեն, ինքն է, որ հակառակվում է, ինքն է, որ փորձում է այդ գաղափարի դեմ պայքարել,–ասաց նա,–իսկ այդ հանունի դեմ, ովքեր որ կան` իշխանություն կլինի, թե այլ զանգված, բացարձակ նշանակություն չունի»։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 5-ի ընդդիմության հրավիրած հանրահավաքի կազմակերպիչները դիմել էին Հայ առաքելական եկեղեցուն և կաթողիկոսին` ակնկալելով նրա օրհնությունն ու աջակցությունն այդ նախաձեռնությանը։ Ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ վաղվա հանրահավաքն ուղղված է լինելու Արցախի ինքնիշխանությանն ու ՀՀ-ի տարածքային ամբողջականության պահպանմանը։ Նա նաև ասել էր, որ նոյեմբերի 5-ից հետո էլ պայքարը շարունակվելու է` խոստանալով հետագա գործողությունների մասին հայտարարել հենց հանրահավաքի ժամանակ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>