Նորմայից տաք կլինի. Գագիկ Սուրենյանը նոյեմբերի վերաբերյալ կանխատեսում է ներկայացրել
Դիտել նաև
Չնայած առաջիկա օրերին սպասվող տեղումներին՝ եղանակը զգալի կտաքանա (տեսանյութ)
«Այս դատավորն ամոթ ունի՞»․ Գագիկ Համբարյան
Տավուշում և Սյունիքում գարնանային տրամադրություն է. Գագիկ Սուրենյան
Դեկտեմբերի 27-ի երեկոյան ժամերից, դեկտեմբերի 28-ին հզոր ցիկլոնը բերելու է տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով. Սուրենյան
30 աստիճան ջերմաստիճանի տարբերություն կա. Սուրենյան
Նոյեմբերը կլինի համեմատաբար տաք և չոր։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին ասել է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում նոյեմբերին կլինի կլիմայական նորմայից բարձր 1-ից 2 աստիճանով, իսկ տեղումների քանակը կլինի նորմայից պակաս»,–նշել է Սուրենյանը։
Ըստ կանխատեսումների` հանրապետությունում սպասվում է արևմուտքից եկող անտիցիկլոնային դաշտ, որը կապահովի կայուն եղանակ։
«Առաջիկա օրերին կլինի պարզ երկինք ու առանց տեղումների եղանակ։ Բացառություն կլինեն միայն գիշերային ժամերը»,–ասաց նա։
Գագիկ Սուրենյանը զգուշացրել է նաև, որ ցուրտ արկտիկական օդային հոսանքների ներթափանցման հետևանքով հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով։
Ցերեկային ժամերին ջերմաստիճանի էական փոփոխություն չի սպասվում։

