Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը քառորդ եզրափակչում է
Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի 1/8 եզրափակչի պատասխան պարտիայում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է ռուս Դանիիլ Դուբովին:
Մրցող շախմատիստների միջև կայացած առաջին պարտիան ավարտվել էր ոչ-ոքի:
Մրցաշարի քառորդ եզրափակչում Արոնյանն ուժերը կչափի ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ:
Հավելենք, որ քառորդ եզրափակիչը կմեկնարկի սեպտեմբերի 15-ին: