Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել»
23
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Պատերազմ Արցախում
Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան

ՊՆ-ի 71 անշարժ գույք կվաճառվի, այդ թվում՝ զորամասերի շենքեր

«Հետք»-ը գրում է. Պետական գույքի կառավարման կոմիտեն շուտով կավարտի Պաշտպանության նախարարությանը պատկանող 71 առանձին գույքի հանձնում-ընդունումը, որից հետո կզբաղվի դրա օտարման հարցով։ Ցանկում ներառվել են նաև Երևանում և մարզերում գտնվող զորամասերի շենքեր։

«Հետք»-ը տեղեկություն էր ստացել, որ այս ամիսներին Պաշտպանության նախարարությանը պատկանող՝ Երևանում և մարզերում գտնվող մի շարք զորամասերի շենքերը, հողատարածքները վաճառելու նպատակով բանակցություններ են ընթանում հավանական գնորդների հետ։ Նույն տեղեկության համաձայն՝ գնորդներին ցույց են տալիս տարածքները, քննարկում օտարման պայմանները։

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանին գրավոր խնդրեցինք պարզաբանել, թե ի՞նչ է տեղի ունենում՝ կցելով օտարման պատրաստվող մեզ հայտնի գույքերի ցանկը։

Ի պատասխան մեր հարցման, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Գևորգ Բաբայանը հայտնեց, որ Կառավարության այս տարվա ապրիլի 15-ի «496-Ա» որոշմամբ ՊՆ-ի հաշվեկշռում գտնվող մի շարք շենք-շինություններ պետք է ամրացվեն Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Կոմիտեն գույքն ընդունելուց հետո պետք է Կառավարությանը ներկայացնի առաջարկություն դրանք օտարելու կամ այլ նպատակով տնօրինելու վերաբերյալ։

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալը, չհերքելով մեր ունեցած տեղեկությունները, նշել է․ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերը նշված որոշման համաձայն՝ Կոմիտեին արդեն իսկ հանձնվել է դրանց մի մասը, իսկ մյուս մասի նկատմամբ դեռևս իրականացվում են վերագրանցման և հանձնման-ընդունման աշխատանքներ։ Միայն նշված աշխատանքների ավարտից հետո Կոմիետի կողմից կքննարկվեն որոշման հավելվածում ներառված գույքը օտարելու կամ այլ նպատակով տնօրինելու հետ կապված խնդիրները, կհստակեցվի օտարվող գույքերի քանակը, օտարման եղանակը և այլն»։ 

Ուսումնասիրեցինք Կառավարության 2022 թ.-ի ապրիլի 15-ին ընդունած «496-Ա» որոշման ընդունման անհրաժեշտությունը։ Պարզվում է, որ անշարժ գույքը, այդ թվում՝ չկառուցապատված հողամասերը, ներկայում չեն օգտագործվում: Դրանցից ոչ պրոֆիլային գույքերը ժամանակին հանձնվել են ՊՆ-ին՝ այն ենթադրությամբ, որ հետագա օտարումից մուտքերը կուղղվեն նախարարության կարիքների բավարարմանը, ինչը, սակայն, չի իրագործվել։ Որոշման հիմնավորումներում տեղ գտած այս պնդումը լրացուցիչ ստուգման կարիք ունի։

«Տարիներ շարունակ նշված գույքերի պահպանման համար նախարարության կողմից իրականացվել և իրականացվում են ծախսեր՝ պահակի վարձատրություն, էլեկտրաէներգիա և այլն, որոնք արդարացված չեն նախարարության բյուջեի տեսակետից։ Միաժամանակ, պոտենցիալ ներդրողների կողմից պարբերաբար առաջարկներ են ներկայացվում նշված գույքերը վաճառելու կամ վարձակալության հանձնելու վերաբերյալ, որոնց նպատակահարմարության որոշման հարցը դուրս է ՊՆ-ի լիազորությունների շրջանակից։

Հաշվի առնելով պատերազմի արդյունքներով ՊՆ-ի նյութատեխնիկական մեծ կորուստները, և դրանց համալրման համար պահանջվող ֆինանսական ռեսուրսների սահմանափակ լինելը, նախարարությունը նպատակահարմար է գտել նշված 71 անվանում գույքը շուկայական արժեքներով օտարելու և այդ միջոցներն ուղղելու նախարարության կարիքների բավարարմանը՝ հիմնականում ժամանակակից սպառազինության գնմանը»,- նշված է հիմնավորման մեջ։ Վերը նկարագրածն իրագործելու համար կառավարությունը որոշել է գույքը հանել ՊՆ-ի հաշվեկշռից, փոխանցել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որից հետո իրականացվի օտարումը, իսկ գումարով ՊՆ-ի կարիքների համար գնումներ կատարել։

Նշենք, որ օտարման նախապատրաստվող գույքերի ցանկում են Նուբարաշենի 2-րդ զինավանը, Մուրացանի փողոցում գտնվող ՊՆ Բուժվարչության շենք-շինություններ, Արշակունյաց պողոտա 4/1 հասցում գտնվող 6.5 հա հողամասն իր շենք-շինություններով (Մայրաքաղաքային գունդը), Թալին քաղաքում գտնվող զորամասը, Աշտարակի զինավանը, Գեղարքունիքի մարզի «Վահան-ուղեկալ» զորամասը և այլն։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>