ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Իշխան Սաղաթելյանն ուղիղ կպել է Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նյարդին․ Վահե Սարգսյան

Չափազանց ուրախալի է, որ հիմնադիր-կապիտուլյանտ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է Իշխան Սաղաթելյանին: Այո, հենց Լևոն Տեր-Պետրոսյանը և ոչ Արման Մուսինյանը. տեքստի հռետորաբանությունը հենց նրանն է: Բացատրեմ՝ ինչու է ուրախալի:

Ընդհանրապես, մարդը միշտ ցանկանում է ինչ-որ կերպ մնալ պատմության մեջ: Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նույնպես: Եվ հրաժարականից հետո ուղիղ 24 տարի նա պայքարել է՝ վրայից, դեմքից ու ուղեգծից քերելու, լվանալու Արցախը հանձնողի, դրա համար վռդվածի, կարճ ասած՝ «սխալ ապրածի» խարանը: Դրա համար նա ամեն ինչ արել է մինչ այն պահը, երբ 2018-ին ՀՀՇ-ական «նյութերից» կծնվեր բաղձալի գործիքը (կացինը)՝ Նիկոլի իշխանությունը:

Եվ արդեն 4 տարի է, ինչ տեղի է ունենում երազած հրաշքը. նշված «կացինը» Արցախը հանձնելու և թուրք-ադրբեջանական տանդեմի հետ քիրվայության գնալու հարցում հիանալի կատարում է իր դերը, այն, ինչը ժամանակին չէր հաջողվել Տեր-Պետրոսյանին: Միևնույն ժամանակ՝ իրագործվում է հիմնադիր – կապիտուլյանտի տարիների երազանքը՝ պատմության մեջ «ճիշտ ապրածի» կերպարի կերտումը՝ սեփական գործիքը «դատափետելու» միջոցով:

Սա է պատճառը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը սեփական այդ գործիքի՝ Նիկոլի իշխանության դեմ «պայքարում է» մինչև այնտեղ, որտեղից արդեն կարող է վնասել նրան: Իրականում՝ նա ոչ թե գործում է ընդդեմ Նիկոլի, այլ՝ հանձնողի ու հանձնվողի սեփական դեմքը պատմության մեջ լվանալու և այնտեղ իբրև «մեծ մտածող», «էն գլխից ճիշտ ուղեգիծ ընտրած» մեկը մնալու համար:

Այս աքսիոմատիկ ճշմարտությունը մի առիթով խոստովանել է նաև Լևոն Տեր-Պետրոսյան – Նիկոլ Փաշինյան զույգի սրտի օլիգարխը՝ նեղ զրույցում ասելով՝ գիտե՞ք ինչու է Լևոն Տեր-Պետրոսյանը քննադատում Նիկոլին, որովհետև նախանձում է նրան, քանզի Նիկոլը կարճ ժամանակում արեց այն, ինչը չկարողացավ տարիների ընթացքում անել Լևոն Տեր-Պետրոսյանը:

Դե, լինելով գավառական մանր վաճառականի գիտակցության տեր՝ սրտի օլիգարխը խորքի մեջ չի հասկացել, թե ինչու՞ է քննադատում Լևոնը Նիկոլին: Սակայն՝ դա չի այստեղ էականը: Կարևորը՝ խոստովանությունն է, որ Լևոնն ու Նիկոլը դրանք նույն բանն են, գաղափարապես՝ հայր ու որդի, ավելին՝ հայրը նախանձում է որդուն:

Իշխան Սաղաթելյանի հայտարարությունն ուղղակի հարված էր Լևոն Տեր-Պետրոսյանի քառորդդարյա պայքարին ու բաղձալի երազանքի իրագործմանը: Եվ չդիմացավ հիմնադիր-կապիտուլյանտը, իսկ հարվածն այն աստիճան շեշտակի էր, որ նա, բերելով իբր զորեղ, իրականում՝ մանիպուլյատիվ փաստեր, չէր զլացել անգամ վիրավորել դիմացինին:

Իշխան Սաղաթելյանը ուղիղ կպել է Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նյարդին, նրա աքիլեսյան գարշապարին: Դրա վկայությունն է փրփրակալած պատասխանը, և դա չափազանց ուրախալի է:

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>