Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են «3+3» հարթակի շրջանակում հանդիպման նախապատրաստումը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Հարավային Կովկասում վերջին զարգացումների շուրջ։
Զրույցի ընթացքում ԱԳ նախարարներն անդրադարձել են Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ «3+3» ձևաչափով (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա, Իրան, Ռուսաստան) տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում հանդիպման նախապատրաստմանը։
«3+3» ձևաչափի նպատակն է Հարավային Կովկասում հաղորդակցային և տնտեսական կապերի ապաշրջափակումը։ Բոլոր երկրները, բացի Վրաստանից, դրա գործունեության վերաբերյալ համաձայնություն են տվել: Թբիլիսին հայտարարել էր, որ Վրաստանը որևէ ձևաչափով հետաքրքրված չէ մասնակցությամբ «3+3» ձևաչափին՝ որպես պատճառ նշելով Ռուսաստանի մասնակցությունը։