ՀԱՊԿ-ը աշխատում է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի վերաբերյալ առաջարկների ուղղությամբ. Զաս
Դիտել նաև
Զախարովա. ՀԱՊԿ-ին մուծումներ չկատարելը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից
Հայաստանն ունի պարտք՝ ՀԱՊԿ վճարումների գծով․ Ալեքսանդր Պանկին
Հայաստանը ոչինչ չի շահելու, շահելու են Փաշինյանն ու իր կինը
Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները մնում են անփոփոխ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի միտումնավոր բացակայությունը երկրի համար դրական հեղինակություն չի ստեղծում. Բելառուսի ԱԽ պետքարտուղար
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) շարունակում է աշխատել հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի վերաբերյալ առջարկների ուղղությամբ։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, տեղեկացրել է ԲԵԼՏԱ գործակալությունը։
«Պետությունների անցած գագաթաժողովի ժամանակ, որը տեղի է ունեցել անցած շաբաթ առցանց-ռեժիմով, քննարկվել են առաքելության (նկատի ունի ՀԱՊԿ առաքելությունը, որը հայ-ադրբեջանական սահմանին էր) աշխատանքի արդյունքների վերաբերյալ առաջարկները։ Խոսակցությունն ավարտված չէ։ Այժմ լրամշակվում են այդ առաջարկները։ Այս թեման կքննարկվի նաեւ առաջիկա Հավաքական անվտանգության խորհրդում»,- նշել է ՀԱՊԿ քարտուղարը։
Աղբյուր՝ News.am