Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին անթույլատրելի է. ՌԴ ՄԻՊ
ՌԴ Մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան անթույլատրելի է համարում Ռուսաստանի քաղաքացի, բլոգեր Սերգեյ Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ օմբուդսմենի պաշտոնական կայքի հաղորդագրությունը հղելով:
«Անթույլատրելի եմ համարում Ռուսաստանի բարեկամ երկրից՝ Բելառուսից Ադրբեջանի Հանրապետություն Ռուսաստանի քաղաքացի, անկախ լրագրող Ալեկսանդր Լապշինի արտահանձնումը», - ասվում է Մոսկալկովաի հայտարարության մեջ:
««Ռուսաստանի քաղաքացին չի կարող արտաքսվել Ռուսաստանի տարածքից կամ արտահանձնվել ուրիշ պետություն», - ամրագրված է ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածի առաջին մասում։ Իմ տեսակետն են կիսում նաև Ռուսաստանի արտգործնախարարությունն ու այլ մասնագիտացված գերատեսչություններ», - հավելում է նա:
Zham.am

