Հայաստանը հրաժարվել է կարգավորման առաջարկվող ծրագրից․ Լուկաշենկո. Տեսանյութ
Դիտել նաև
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ տարակուսել է, թե ինչու են հայ-ադրբեջանական սահմանը դիտարկում է Եվրոպական միության և ԵԱՀԿ-ի առաքելությունները։ Այս մասին հայտնում է նրա մամուլի ծառայությունն իր տելեգրամյան էջում։
«Գնում է հստակ խաղ։ Ես հասկանում եմ, թե ինչ խաղ է։ Ինչու՞ այնտեղ ներքաշեցին Եվրոպական միությանը, ինչու՞ են քարշ տալիս այնտեղ ԵԱՀԿ-ին։ Հասկանալի է, չէ՞, թե ինչու։ Ի՞նչ են նրանք այնտեղ անելու, եթե արդեն կա միջնորդ»,-ասել է նա։
Zham.am