Նորույթ են կիրառել բյուջեի դռնփակ քննարկմանը
Դիտել նաև
ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում
«Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի»
Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում
Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում
Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ հանձնաժողովներում սկսվել են 2023-ի բյուջեի նախագծի քննարկումները։ Վարչապետը, ավանդույթի համաձայն, ներկա չի գտնվել մեկնարկի նիստին։ Բացակայությունը հարգելի պատճառով էր․ մեկնել էր Սոչի։ Առաջին օրը քննարկվել է նաև պաշտպանության բյուջեն, որին մասնակցել է նաև Սուրեն Պապիկյանը:
Այս անգամ նորույթ են կիրառել՝ բյուջեի դռնփակ քննարկմանը, Պապիկյանի ներկա գտնվելու պահին, ԱԺ ղեկավարությունը որոշել է, որ լրագրողները չպետք է կանգնեն նաեւ քննարկման դահլիճին մերձ միջանցքում, ինչպես անում են սովորաբար, որ դուրս եկողներին հարցեր ուղղեն։ Լրագրողներին վտարելու գործը ստանձնել է անձամբ ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

