ԿԲ-ն հաջորդ տարի 4.5 տոկոս տնտեսական աճ կունենա՝ ավելի ցածր, քան կառավարությունը կանխատեսում է
Դիտել նաև
Աշխարհը նոր տնտեսական ճգնաժամի առջև է կանգնա՞ծ
Իսկ ո՞ւմ «շնորհակալ լինենք» այս բարձիթողի վիճակի և անպատասխանատվության համար
Հայաստանին ասում են՝ պետք է ինքնասպանություն գործես. Թաթուլ Մանասերյան
Հեղափոխությունից չարդարացված սպասելիքները մարդկանց նետեցին վարկերի, մոլախաղերի գիրկը. Վարդան Արամյան (տեսանյութ)
Եվրոպան չի շտապում մեծ ֆինանսական փաթեթներ առաջարկել ՀՀ-ին, 1-2 ամիս հետո ՀՀ-ն կարող է նորից արագ պտտվել դեպի Ռուսաստան․ Վարդան Արամյան (տեսանյութ)
Կենտրոնական բանկը այս տարվա համար 12.9 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում, իսկ հաջորդ տարվա համար՝ 4.5 տոկոս: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
«Մյուս տարի տնտեսական աճի ցուցանիշը կլինի ավելի ցածր, քան Կառավարության կողմից կանխատեսված 7 տոկոսն է: Մենք ակնկալում ենք 4.5 տոկոսի չափով, որովհետև այս տարվա աճն է բավականին բարձր եղել»,- հավելեց Գալստյանը: