Բրազիլիայի նախագահական ընտրություններում հաղթել է նախկին նախագահը
Դիտել նաև
Վենեսուելացի ֆուտբոլիստը «բրազիլական» հարվածով շոկի մեջ է գցում Բրազիլիայի հավաքականին և ոչ ոքի բերում իր թիմին (տեսանյութ)
Բրազիլիայում ցուցարարները գրավել են նախագահական նստավայրը, Կոնգրեսի ու Գերագույն դատարանի շենքերը․ ավելի քան 400 մարդ բերման է ենթարկվել. Տեսանյութ
Բրազիլիայում անցկացվում է ամենամյա կառնավալը (ֆոտոշարք)
Կիրակի օրը Բրազիլիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ Նա հավաքել է ձայների 50,9 տոկոսը, իսկ գործող նախագահ Ժաիր Բոլսոնարուն՝ 49,1 տոկոս։
Սիլվան Բրազիլիայում նախագահել է երկու ժմկետ՝ 2002-2010 թվականներին։ 2013 թվականից սկսած նրա նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին, իսկ 2017-ին դատապարտվեց շուրջ 10 տարվա ազատազրկման, սակայն 1,5 տարի անց Գերագույն դատարանը դատավճիռը համարեց ապօրինի և նրա վրայից հանվեցին մեղադրանքները։
Լուլա դա Սիլվայի պաշտոնավարումը նշանավորվել է արտաքին պարտքի մարմամբ և աղքատության ցուցանիշի նվազմամբ։ Նա ընտրություններում այս անգամ ևս հաղթել է նույն խոստումներով և 12 տարվա ընդմիջումից հետո վերադառնում է նախագահական պալատ։