Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվել է Սևան Ս․-ն
Դիտել նաև
«Երևանի օդանավակայանում սակագները շատ թանկ են»․ Ժումանգարին
Qatar Airways-ն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը
Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը վերադարձել է Երևան ու մեկնել է հաջորդ պլանավորված թռիչքին
Օգոստոսից կմեկնարկեն Երևանից Բաթումի կանոնավոր չվերթերը
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է․ նրա կյանքը փրկել չի հաջողվել
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 2-րդ բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ հոկտեմբերի 28-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է տարվել 38-ամյա Սևան Ս.-ն, որը 2017 թ. հուլիսի 21-ից ոստիկանության Եղեգնաձորի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 205-րդ և 193-րդ հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

