Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

Արևմուտքը փորձում է օգտագործել ՀՀ-ում գեներացվող հակառուսական քարոզչությունը. Ներկա իրադարձությունները կարող են շատ վատ երևույթների նախերգանքը լինել.Sputnik Արմենիա

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի պնդմանը, ըստ որի` Հայաստանը պետք է վերանայի անվտանգության ոլորտում արտաքին քաղաքականության իր վեկտորը։
 
Հոկտեմբերի 31-ին Սոչիում նախատեսված եռակողմ հանդիպումից առաջ դեռ կլինեն դրվագներ, երբ ՀՀ արևմտյան գործընկերները կփորձեն կասեցնել այն գործընթացը, որը նշմարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը` մեկնաբանելով Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի հայտարարությունը։
 
Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեն պնդում է, որ Հայաստանի «վաղեմի կողմնորոշումը» դեպի Ռուսաստան և ՀԱՊԿ անբավարար եղավ տարածաշրջանում անվտանգության ապահովման համար։ Փաստաթղթում նշվում է, որ Ուկրաինայի իրադրությունն ազդում է Հարավային Կովկասի վրա և ավելի է բարդացնում տարածաշրջանում անվտանգային իրավիճակը: ԵԽ կոմիտեում կարծում են, որ Հայաստանը պետք է վերանայի անվտանգության ոլորտում արտաքին քաղաքականության վեկտորը։
 
«Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի հայտարարությունն արդյոք միջամտություն չէ՞ ներհայաստանյան գործերին և փորձ չէ՞ արդյոք ուղղորդել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը։ Արդյոք ԵԽ–ն դրանով կոպտորեն չի՞ ոտնահարում մեր երկրի ինքնիշխանությունը»,– հռետորական հարցապնդումներ արեց քաղաքագետը։
 
Մաթևոսյանի դիտարկմամբ` ամեն ոք տեսնելով, որ Հայաստանը պատրաստ է զիջումների գնալ տարբեր հարցերում, փորձում է իր համար հնարավորինս շատ զիջումներ կորզել` սեփական շահերից ելնելով։ Ըստ նրա` տվյալ համատեքստում Արևմուտքի մոտեցումը դառնում է շատ տրամաբանական։
 
«Այդուհանդերձ, ոչ միայն Արևմուտքում, այլև Ռուսաստանում ՀՀ գործող իշխանության վերաբերյալ պարբերաբար կա մտավախություն առ այն, որ վերջինս իր վրա վերցրած պարտավորությունները կամ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները կարող է կյանքի չկոչել, հետևաբար հասկանալի է, որ աշխարհաքաղաքական կենտրոնները փորձելու են գնալ այն պարտավորությունների կատարման հետևից, որոնք հայկական կողմը ստանձնել է նախապես»,– ասաց մեր զրուցակիցը։
 
Քաղաքագետի կարծիքով` երբ ինքնիշխանությունը հանվում է աճուրդի, նման դրսևորումները դառնում են հաճախակի։ Հայաստանը ֆունդամենտալ կերպով շարժվում է դեպի մի հանգրվան, որտեղ դառնալու է կռվախնձոր ՌԴ–ի ու Արևմուտքի միջև և եթե ներկա փուլում այդ հակասությունը տեսանելի է միայն դիվանագիտական ասպարեզում, ապա դեպքերի նման շարունակության դեպքում հակասությունները կարող են ունենալ այլ դրսևորումներ, ինչպես եղավ Սիրիայում և Ուկրաինայում։ Մաթևոսյանի պնդմամբ` ներկա իրադարձությունները կարող են ապագա շատ վատ երևույթների նախերգանքը լինել։
Մեր զրուցակցի գնահատմամբ` Արևմուտքը փորձում է Հայաստանում գեներացվող հակառուսական քարոզչությունն այս փուլում օգտագործել` այն դիտարկելով որպես պատմական հնարավորություն Ռուսաստանին մեր տարածաշրջանից դուրս մղելու համար։
Նշենք, որ ավելի վաղ Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեում դատապարտել էին «Ռուսաստանի մասնակցությունը հակամարտություններին ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրում ընդգրկված պետությունների տարածքում»:
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>