Արցախն Ադրբեջանին հանձնելով Փաշինյանը անձնական խնդիր է լուծում. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ
Դիտել նաև
Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի
Թևանյան․ «Փաշինյանը հավասարության նշան է դնում արցախցիների իրավունքների և ադրբեջանցիների բնակեցման միջև»
Անդրանիկ Թևանյանին «դավաճան» պիտակավորելը քաղաքական շոու է․ Նիկոլի իշխանության հերթական թիրախավորումը
Անդրանիկ Թեւանյանը ձերբակալվեց. այսօր կքննվի նրա խափանման միջոցի հարցը
Անդրանիկ Թևանյանը ԿԸՀ-ում է․ հանձնաժողովը քննում է նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը. Տեսանյութ
Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքը կողմ է հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ռուսական տարբերակին ու հույս ունի, որ Ռուսաստանն այն կպաշտպանի, իրականում ձեռքերը լվանում է Արցախից, Հայաստանի անվտանգության խնդիրներից՝ այդ ամենը գցելով Ռուսաստանի «գրպանը» և հակառուսական հիստերիան շարունակելու հիմքեր ստեղծելով։
Ըստ այդմ՝ հոկտեմբերի 31–ին Փաշինյան–Ալիև–Պուտին հանդիպման ժամանակ ՀՀ–ն գործնականում ներկայացուցիչ չի ունենալու։ Այնպես է ստացվել, որ Պուտինը, ՌԴ շահերից ելնելով, պաշտպանելու է Արցախն Ադրբեջանի տարածքում չհայտնվելու համար, որպեսզի կարողանա պահել ռուսական զորքն այնտեղ։ Այդ հարցում Պուտինը մենակ է լինելու Ալիևի ու Փաշինյանի դեմ, քանզի վերջինս կողմ է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն։
Արցախը հանձնելով ու Վաշինգտոնյան տարբերակին կողմ արտահայտվելով՝ Նիկոլ Փաշինյանն անձնական հարց է լուծում։ Արևմուտքի հակառուսական ծրագրերը սպասարկելով՝ նա իրեն տեղ է ամրագրում բելառուսական Նիկոլ Տիխանովսկայայի կողքին։ Իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ, ո՛չ իրեն, ո՛չ իր տերերին չի հետաքրքրում։
Հյուրընկալվել եմ 5–րդ ալիքում։ Խոսել ենք այս խնդիրներից ու մեր անելիքներից։
ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

