ԱԽ քարտուղարն ու ևս 2 անձ գործուղվել են ՌԴ
Դիտել նաև
Նիկոլ Փաշինյանի և Արմեն Գրիգորյանի պատկերացումները՝ արտադաշինքային պետությունից մինչև Շվեյցարիա
Ադրբեջանում ծնված Արմեն Գրիգորյանը պատրաստ է Ադբեջանի հետ խաղաղության, իսկ Հայաստանը կհասցնի վերջնակետին
Եզրակացություններն ինքներդ արեք. Զախարովան` Արմեն Գրիգորյանի Մոսկվա չմեկնելու մասին
Հայաստանի իշխանությունները մտադիր են խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Կոնստանտին Զատուլին
Ալիևի խնդրանքով բանակցություններում այլևս չեն օգտագործվում «ԼՂ հակամարտություն», «կարգավիճակ» արտահայտությունները. Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար
Նիկոլ Փաշինյանի հրամանով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, նրա օգնական Ազատ Բաբայանն ու անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանը նոյեմբերի 2-3-ը կլինեն ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում` մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը։ Համապատասխան հրամանը տեղադրված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում։
Ըստ հրամանագրի` ԱԽ քարտուղարը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է ՀՀ վարչապետի աշխատակազմին ներկայացնի Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։