Շինծու գործ է. Ծառուկյանը Վանաձորում ԲՀԿ-ականների ձերբակալության մասին Ավելի լավ է մականուն ունենաս, քան թե՝ ծածկանուն. Գագիկ Ծառուկյան Գարեգին Երկրորդն ացելեց Սարդարապատի հուշահամալիր
28
Հունիսի 7-ը կարող է դառնալ մեր նորօրյա Սարդարապատը, որով կկանխվի ՀՀ անկախության վերահաս կորուստը և Միացիր, որ փոխենք Ներկա բարդ ժամանակներում պիտի միաբանվենք, միասնաբար հզորացնենք մեր պետությունը, ծաղկուն ու շեն դարձնենք համայն հայոց կյանքը. Ամենայն Հայոց Կաթողիկոս Կարմիր գծերի մասով Վճռաբեկի որոշում կա. 160 000-ական դրամները կարող եք հետ վերցնել Մասնակցի’ր ընտրություններին, հեռացրու’ Նիկոլ Փաշինյանին, ձեւավորի’ր հայկական իշխանություն. Անդրանիկ Թևանյան «Մայր Հայաստանի» ու Անդրանիկ Թևանյանի նախաձեռնած «Կարմիր գծերի» քպ-ական թանկացման գործը վերջապես ավարտվեց և, իհարկե, ՀԱՂԹԱՆԱԿՈՎ. Գագիկ Ծառուկյանի ու թիմակիցների նախընտրական հանդիպումը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանը թարախապալար է Հայաստանի վզին. Արեգնազ Մանուկյան Հիբրիդային պատերազմ ընդդեմ ՀՀ-ի՝ «ՔՊ»-ի կողմից Ես դարի հանցագործն եմ,դարի լրտեսը,սա մեր ԱԱԾ-ականները թող ընդունեն որպես հաղորդում. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Նույնիսկ ամերիկացիներն են կասկածում, որ Փաշինյանը կվերնընտրվի. Բենիամին Մաթևոսյան Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի զինծառայողները այցելել են Սարդարապատի հուշահամալիր «Հարկավոր է մի ճիգ ևս, և թշնամին վռնդված կլինի մեր երկրի սահմաններից». գեներալ Միլիկյան Եթե ​​Փաշինյանը հավատում է, որ Հայաստանը կհարստանա, թող ինքը «հոգ տանի» դրա մասին․ Լավրով Շինծու գործ է. Ծառուկյանը Վանաձորում ԲՀԿ-ականների ձերբակալության մասին Հունիսի 7-ը կարող է դառնալ մեր նորօրյա Սարդարապատը, որով կկանխվի ՀՀ անկախության վերահաս կորուստը և Ավելի լավ է մականուն ունենաս, քան թե՝ ծածկանուն. Գագիկ Ծառուկյան Միացիր, որ փոխենք Գարեգին Երկրորդն ացելեց Սարդարապատի հուշահամալիր Ներկա բարդ ժամանակներում պիտի միաբանվենք, միասնաբար հզորացնենք մեր պետությունը, ծաղկուն ու շեն դարձնենք համայն հայոց կյանքը. Ամենայն Հայոց Կաթողիկոս Այսօր կրկին ճակատագրական հանգրվանում ենք, կասկածի տակ է մեր պետականության ընթացքը, հարվածի թիրախում է մեր ինքնությունը. ՀՅԴ ԳՄ Թրամփը ուղիղ աջակցել է Փաշինյանին այնպես, ինչպես կաջակցեր ԱՄՆ որևէ սենատորի կամ նահանգապետի․ միջազգայնագետ Որոշ երթուղիներ սպասարկող տրանսպորտային միջոցները կշրջանցեն նշված հատվածները ՔՊ-ի քարոզարշավին քաղաքացիական հագուստով զինծառայողներ են բերվել Պիտի միաբանվենք, հզորացնենք մեր պետությունը, ծաղկուն ու շեն դարձնենք համայն հայոց կյանքը. Մայր Աթոռ Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա Կատակ չեն անում. հետդարձի ճանապարհ կարող է և չլինել Ռուսաստանը չի թաքցնում համակրանքը հայաստանյան որոշ քաղաքական ուժերի նկատմամբ․ Պեսկով Հայաստանի ղեկավարությունը իրեն թույլ է տալիս ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի մասին սադրիչ հայտարարություններ անել․ Պեսկով ՀՀ ԱԳՆ-ն ստացել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը․ ԱԳՆ Ստախոսն իրեն այնպես է պահում, կարծես Ուրուգվայի հայտնի նախագահն է․ Րաֆֆի Ասլանյան Կարմիր գծերի մասով Վճռաբեկի որոշում կա. 160 000-ական դրամները կարող եք հետ վերցնել Հայաստանին անհրաժեշտ է նոր տնտեսական մթնոլորտ. Հրաչյա Ռոստոմյան Զախարովա. ՌԴ-ն կդադարեցնի Երևանի հետ գազային համաձայնագիրը, եթե Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը շարունակվի Մենք քիչ ասում ենք, շատ անելու ենք․ Գագիկ Ծառուկյանը՝ Գավառում Նո՞ր եք հայտնաբերել Հայաստանը. Ծառուկյանը՝ Փաշինյանին Մասնակցի’ր ընտրություններին, հեռացրու’ Նիկոլ Փաշինյանին, ձեւավորի’ր հայկական իշխանություն. Անդրանիկ Թևանյան Հայաստանի համար գազի մատակարարման արտոնությունը Ռուսաստանի հաշվին է. Պեսկով Ստալինյան քարտեզի ուրվագիծ տեղադրելը բանակի քաղաքականացման վառ դրսևորում է. Մելիքյան ՀՀ իշխանությունների կողմից հերթական ամոթալի, հակաիրավական ու անբարոյական քայլը. հայտարարություն

«Աննա՛, մինչև օրվա վերջ ջնջի՛… քեզ դժոխք եմ խոստանում». զոհված զինծառայողի հոր արձագանքը՝ Աննա Հակոբյանի գրառմանը. Տեսանյութ

2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամու սանձազերծած պատերազմի հետևանքով նահատակված Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի այսօր վաղ առավոտյան արված ֆեյսբուքյան գրառմանը և դրան կից տեղադրված Ազատյանների ընտանիքի լուսանկարին։

Վիգեն Ազատյանը պատմեց, որ Աննա Հակոբյանի գրառման մասին տեղեկացել է բախտակից ծնողներից, որոնք շտապել են այն ուղարկել իրեն․

«Պոստը բացում եմ, ոմն Աննա, առանց ինձանից թույլտվություն հարցնելու, իր ֆեյսբուքյան էջում պոստ է արել, որի տակ տեղադրված է իմ ընտանիքի նկարը՝ ավագ որդիս՝ Արման Ազատյանը, իմ նորածինը և իմ կինը։

Պոստում գրված է՝ դավաճանություն, որի մասին նման տականքը իրավունք չունի անդրադառնալ, գրած է մեր որդիների մասին, որ մեռելը պետք է թաղել, եթե չթաղես՝ կնեխի։ Պատկերացնո՞ւմ եք՝ կարդալուց հետո ի՞նչ եմ ապրել այդ մի քանի ժամը․․․»։

Նահատակված զինծառայողի հայրն ասաց, որ գրառումը տեսնելուց անմիջապես հետո փորձել է կապ հաստատել Աննա Հակոբյանի հետ, բայց չի հաջողվել․

«Ոչ մի ձև չեմ կարողանում իր էջում բան գրեմ։ Էսքանից հետո տականքն իրեն թույլ է տվել մտնել մեր ընտանիքներ, խոսի մեր որդիների մասին, բառերով մեռել, բառերով թաղել․․․ Մարդ ինչքան անբարոյական, տականք պետք է լինի, որ չհասկանալով թե գիտակցված՝ 20 տարեկան երիտասարդի մասին նման բառեր օգտագործի, հերոսի մասին նման բառեր օգտագործի, տակն էլ նրա ընտանիքի անդամների նկարները տեղադրի․․․»։

Վիգեն Ազատյանը մինչև երեկո ժամանակ տվեց, որպեսզի նշված գրառումը և իր ընտանիքի լուսանկարը Աննա Հակոբյանը հեռացնի ֆեյսբուքյան իր էջից։

«Ինքը պետք է ներողություն խնդրի իմ ընտանիքից։ Ներողություն պետք է խնդրի բոլոր որդեկորույս ընտանիքներից, որոնք ուժ են գտել իրենց մեջ ունենալ զավակ, որպեսզի իրենց տան ծուխը ծխա։

Ի գիտություն, իմ երեխայի ծնունդը, իմաստը հետևյալն է՝ առաջինը, որ մեծ Արմանս թաքս էր, երկրորդն էլ, որ ում չհասնեմ ես՝ պատժեմ մեղավորներին, հանձինս քեզ, աղջիկ ջան, քո ընտանիքին և մնացած մեղավորներին, հասնի իմ պուճուրը ու հավատա՝ կհասնենք․․․

Մի՛ արա նման բան, մի՛ մտի մեր ընտանիքներ։ Մինչև օրվա վերջ էդ գրառումդ չլինի էջումդ, ու ներողություն։ Աննա՛, դա կանե՞ս, թե՞ չէ, ես քեզ դժոխք եմ խոսք տալիս․․․»։

Նյութը թողարկելուց առաջ ստուգեցինք, Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջում ջնջված չէր Ազատյանների ընտանիքի լուսանկարը, ավելին, այդ գրառումից հետո մեկ այլ գրառում էր տեղադրել վաղը նախատեսվող միջոցառման մասին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում այսօր գրառում է կատարել, նշել՝ «Պետք է մի օր, ի վերջո, մեր և մեր հայրենիքի հարաբերությունները ճանաչել մահացած, թաղել հինգհազարամյա մեռելին»։

Աննա Հակոբյանն իր գրառմանը կցել է 44-օրյա պատերազում զոհված հերոս Արման Ազատյանի, նրա մոր և այս տարվա հուլիսին ծնված Արման Ազատյան կրտսերի լուսանկարը, որն այս տարի հուլիսի 1-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում արվել է 168.am-ի կողմից:

Ի դեպ, Արմեն Ազատյանի ծնողները ևս պայքարող ծնողների խմբի մեջ են, որոնք պահանջում են Փաշինյանի հրաժարականը, քանի որ նա է ծրագրավորված պարտության մեղավորն ու պատասխանատուն, դավաճանը: «Մեր պահանջն է՝ դավաճան, թուրք Փաշոյին կալանավորելու օրն ու ժամը»,-ասել է զոհված Արման Ազատյանի հայրը` Վիգեն Ազատյանը:

Աննա Հակոբյանի այս գրառումը մեծ դժգոհություն է առաջացրել Ազատյանների մոտ:

Հիշեցնենք, որ Արման Ազատյանը ծնվել էր 2000 թվականին՝ Երևանում: Ծառայության էր մեկնել 2019 թվականի հունվարին: Ծառայել է Շուշիի հակաօդային պաշտպանության զորամասում, իսկ 1 տարի անց արդեն կրտսեր սերժանտ Ազատյանը տեղափոխվել էր Ֆիզուլի։

Արմանը պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, բարձրանում է Ֆիզուլիի դիրքեր, որտեղ էլ գլխի հատվածում ծանր վիրավորում է ստանում, տեղափոխվում է նախ՝ Ստեփանակերտի հոսպիտալ, ապա՝ Երևան։ 4 օր տևած կյանքի և մահվան պայքարից հետո Արմանը հիվանդանոցում մահանում է:

2022 թվականի հուլիսի 1-ին ծնվեց Ազատյանների որդին, նրան անվանակոչել են իրենց զոհված որդու անունով՝ Արման։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>