Սոչիի հանդիպումից առաջ Պուտինը բացեց բանակցային խաղաքարտերն ու Ռուսաստանի դիրքավորումը
Փաստացի Սոչիի հանդիպումից առաջ Պուտինը այսօր բացեց բանակցային խաղաքարտերն ու Ռուսաստանի դիրքավորումը:
Որքան էլ դիվանագիտորեն, ստրատեգիական գործընկերային և դաշնակցային հարաբերթյունների վրա հղում արվեց, սակայն իրավիճակի ողջ ծանրությունն ու պատասխանատվությունը դրվեց Հայաստանի իշխանությունների վրա: Կարճ և կոնկրետ որակումներով նկարագրվեց արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխության ռուբիկոնի հատման գինը համաձայն «Վաշինգտոնյան խաղաղության պայմանագրի» և այն չհատելու գինը՝ «Ղարաբաղյան հարցի սառեցման երաշխավորումը»
Իրավագիտության մեջ կա սկզբունք` «Օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից»: Իրական քաղաքականության չիմացությունը կամ ավելի ճիշտ չընկալումն ու այն քաղաքական աճպարարության և սոփեստության վերածելը շատ ավելի դաժան հետևանքներ ունի: Այն ոչ թե չի ազատում պատասխանատվությունից, այլ ենթարկում է ոչ միայն քաղաքական, այլ նաև մյուս բոլոր հնարավոր և անհնար պատասխանատվությունների:
P.S. Արտաքին լեգիտիմության հույսին մնացողների քաղաքական ճակատագիրը նման է «ռուսական ռուլետկա» խաղը խաղացողի ճակատագրին՝ այն կարճ է և կորստաբեր:
Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից