Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ Արցախում ԱԺ արտահերթ նիստ և հանրահավաք կլինի. Տեսանյութ
Պաշտոնական Ստեփանակերտը չի շտապում հերքել կամ հաստատել մամուլի այն հրապարակումները՝ ըստ որոնց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնել է Մոսկվա հավանաբար ստանալու անվտանգության այն լրացուցիչ երաշխիքները, որոնց մասին խոսում էր Երևանում Փաշինյանի թիմի հետ քննարկումներից հետո տված հարցազրույցում: Փորձագետները չափազանց խելամիտ են համարում նրա այցը: Պաշտոնական Երևանը փաստացի հրաժարվել է Արցախի անվտանգության երաշխավորի իր պարտավորությունից, Ստեփանակերտը պետք է գլխի ճարն ինքը տեսնի:

