Երևանը ներկայումս փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Պեսկով ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ
Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Պատերազմ Արցախում
Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի Անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավորումը որպես ՍԴ փոխնախագահ, շուրջ 6 ու կես տարի անց ունեցանք դարձ ի շրջանս յուր. Էդգար Շաթիրյան Երևանը ներկայումս փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Պեսկով Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Ընդդիմությունը չպետք է ընկնի անցյալի մասին արդարանալու իշխանական թակարդը․ Հակոբ Բադալյան Ապօրինի քրեական հետապնդում՝ Կաթողիկոսի դեմ․ դատական նիստ Հրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մեկ անձ մահացել է ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ «Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Քաղաքական արատավոր կարուսել Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը

ԱԱԾ նախկին տնօրենը ուշագրավ փաստեր է ներկայացրել Հոկտեմբերի 27-ի բացահայտման մասին

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն տեղեկացնում է.

«Որոշված է: Պահեստազորի սպաների միությունը ընթերցողի դատին է հանձնելու իր շուրջ մեկուկեստարվա գործունեության վկայությունների ընտրանին: Գիրքը կազմված է լինելու երեք բաժնից: Առաջինում միության գործունեության մասին հրապարակումներն են, երկրորդ մասը կազմում է «Անտեսանելի ճակատի մարտիկները» գլուխը, երրորդում զետեղվելու են  միության հիմնադիրների, խորհրդի անդամների հուշերը:

Այսօրվանից գիրքն իր առանձին էջերով կդառնա ձեր կյանքի ուղեկիցը: Ու քանի  որ այսօր հոկտեմբերի 27-ն է` հայոց նորօրյա պատմության մեջ իր դաժան հետքը թողած տարեթիվը, որոշեցինք գրքի հանրային ներկայացումը սկսել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ՀԱՄԲԱՐՁՈւՄՅԱՆԻ հուշերից ստորև բերվելիք հատվածով:

«Հոկտեմբերի 27». փաստարկված նկատառումներ

1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ  հայտնի ոճրագործությունը։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննվում էր ՀՀ զինվորական դատախազության վարույթում։ Ձևավորված քննչական խմբի կազմ գործուղվեց նաև  մեր քննչականի հատկապես կարևորագույն գործերով քննիչներից, ով իր հմտությամբ, փորձառությամբ, օպերատիվ աշխատանքի նրբություններին ծանոթ լինելով` անմիջապես ակտիվ ներգրավվեց և մասնակցություն ունեցավ գործի քննությանը։ Այդ ժամանակահատվածում ակնհայտ էր, որ ծառայությունը գործում էր խիստ լարված, հանցագործությունը բացահայտելու համար քննիչներին օժանդակելու, նրանց հանձնարարություններն արդյունավետ կատարելու նպատակադրվածությամբ։ Հետաքրքիր է, որ առ այսօր այդ քրեական գործով նախաքննությունը, ըստ էության, շարունակվում է: Մամուլում պարբերաբար հայտնվում են տեղեկություններ, թե, ի՛բր, հանցագործության պատվիրատուների  մասով նոր տվյալներ են ստացվել և լինելու են բացահայտումներ, սակայն, իմ կարծիքով,նման հայտարարությունների հեղինակներն ավելի շուտ հետապնդում են քաղաքական հակառակորդներին վարկաբեկելու, լարվածության մեջ նրանց պահելու, հանրության ոչ գիտակից մասի մոտ անհարկի կասկած կամ կեղծ համոզմունք ձևավորելու նպատակ։ Իսկ նման հետևության հանգելու համար բավարար է նշել հետևյալ էական փաստերը՝

  1. քննչական և օպերատիվ խումբն առաջին իսկ պահից փաստացի գտնվել է Գագիկ Ջհանգիրյանի ուղղակի վերահսկողության ներքո: Նա օժտված է եղել գործն ամբողջ ծավալով բացահայտելու բոլոր հնարավորություններով։ Գ. Ջհանգիրյանը ոչ միայն բարձրակարգ իրավաբան-գիտնական է, այլև ունի քննչական և դատախազական աշխատանքի ահռելի փորձառություն։ Բացի այդ՝ անձնապես կապ ունենալով Վազգեն Սարգսյանի ու նրա մերձավոր թիմի հետ` նա բնականաբար ունեցել է նաև անձնական շահագրգռություն սպանության պատվիրատուներին բացահայտելու համար, հետևաբար տրամաբանորեն բոլոր հնարավոր ու անհնարին միջոցները բանեցնելով` ջանք է դրել լրիվ ծավալով բացահայտման ուղղությամբ,
  2. քննչական խմբում հիմնականում ընդգրկված են եղել Գ. Ջհանգիրյանի բացարձակ վստահությունը վայելող քննիչներ, ովքեր և՛ս եռանդով աշխատել են հանցագործությունն ամբողջությամբ բացահայտելու համար,
  3. նման հանցագործությունները հիմնականում բացահայտվում են տաք հետքերով, հատկապես, երբ հանցագործությունը կատարած անձինք բռնվում են նույն պահին և նրանց հետ սկսում են ակտիվ աշխատել օպերատիվ-քննչական խմբերը, դատախազները,
  4. կան ականատեսների, նրանց թվում՝ ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գուրգեն Եղիազարյանի վկայությունները, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի տվել իր համաձայնությունն ուժային եղանակով վնասազերծել՝ սպանել ԱԺ ներխուժած ահաբեկիչներին, բառացի ասելով, որ այդ դեպքում հնարավոր չի լինի ամբողջ ծավալով գործը բացահայտել,
  5. ի վերջո փաստ է, որ 23 տարի ազատազրկման վայրում գտնվելու ընթացքում խմբի ղեկավար, հիմնական դերակատար, հետևաբար ամենաինֆորմացված անձ Նաիրի Հունանյանի կյանքը պահպանվել է և այսօր էլ շարունակում է պատիժը կրել։ Նրա և խմբի մյուս անդամների նկամամբ որևէ մեղմ, արտառոց վերաբերմունք չի դրսևորվել,
  6. եթե նույնիսկ պայմանականորեն ընդունենք, որ քաղաքական կամ որևէ այլ իրավիճակով պայմանավորված` քննիչներին այն ժամանակ չի հաջողվել բացահայտել հանցագործության պատվիրատուներին, նրանց խոչընդոտել են, ապա ինչո՞ւ 2018 թվականի «թավշյա» հեղափոխությունից անմիջապես հետո կամ այս չորս տարիների ընթացքում ի հայտ չեկավ որևէ լուրջ փաստարկ և համոզիչ նոր տվյալ, հեղափոխությունից հետո նման բարձր պաշտոն զբաղեցնելով` ինչո՞ւ Գ.Ջհանգիրյանը կամ նրա նախկին քննիչները չեն հայտարարում, որ գործի քննության ժամանակ ունեցել են խնդիրներ, ինչ-ինչ տվյալներ, սակայն իրենց խոչընդոտել են, թույլ չեն տվել ճշմարտությունը բացահայտել, ինչո՞ւ այս ընթացքում չօգնեցին քննության բացահայտմանը, եթե, իհարկե, ունեն փաստեր,
  7. հարկ է հաշվի առնել նաև, որ Վազգեն Սարգյանի եղբայր Արամ Սարգսյանը դեպքից անմիջապես հետո զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, իսկ 2018-ի հեղափոխությունից հետո առ այսօր սերտ համագործակցության մեջ է գործող իշխանության հետ: Այսինքն` դեպքի եղելությունն առ այսօր պարզելու համար տիրապետել ու տիրապետում է բավարար լծակների:

Հետևաբար, եթե նույնիսկ այսուհետ ի հայտ գան նոր փաստեր, տվյալներ, վկայություններ, դրանք պետք է մանրամասն ստուգել ու նոր գնահատել, հանրայնացնել, քանի որ մեծ է այդ կերպ հաշվեհարդար տեսնելու, երկրում քաղաքական իրավիճակն էլ ավելի լարելու և ապակայունացնելու ռիսկը:

Ի դեպ՝ վերոնշյալ նկատառումներս չշահարկելու, այլ կերպ չմեկնաբանելու համար  հարկ եմ համարում ընդգծել, որ...   (շարունակելի)»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>