Որևէ՞ մեկը գիտի թուրք կամ ադրբեջանցի պաշտոնյայի, որի մուտքը ՀՀ արգելված է. Քրիստիեն Վարդանյան. Տեսանյութ
Ինքնիշխան պետությունը կարողանում է իր ինքնիշխան տարածքից դուրս բերել սեփական զինվորների դիակները, ինքնիշխան պետությունում թշնամին չի կարողանում մուտք գործել և փակել ճանապարհ: Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Որևէ մեկը գիտի թուրք կամ ադրբեջանցի պաշտոնյայի, որի մուտքը ՀՀ արգելված է, հետևաբար սա ոչ թե ինքնիշխանությանն ուղղված քայլ է, այլ դաշնակիցների դեմ ուղղված քայլ է»,-ասաց նա:

