Մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելը համաձայնության հետեւանք չէ, դա լռելյայն վերջնաժամկետ է. ԱԺ նախագահ. Տեսանյութ
Մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու մասին արտահայտությունը որպես այդպիսին համաձայնության հետեւանք չէ, դա ինչ-որ լռելյայն վերջնաժամկետ է, որը երկու կողմն էլ դրա հետ կապված ցանկություններ ունեն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հնչող հայտարարություններին, թե մինչեւ տարեվերջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է խաղաղության պայմանագիր կնքվի: