ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Մի սադրանքի մասին․ Ավետիք Չալաբյանի գրառումը

Քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է.

«Շատերդ երեկ արդեն հասցրել եք տեղեկանալ ՌԴ Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ կապված պատմության մասին: Հիշեցնեմ՝ ՀՀ ԱԺ Արտաքին կապերի վարչության ղեկավար, ոմն Տիգրան Սեյրանյանը նրան նամակ է հղել, որով հայտնել է, որ նրա ներկայությունը Հայաստանում ցանկալի չի, քանի որ «այն խոչընդոտում է մեր երկու երկրների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը»:

Երբ կարդում ես այս աբսուրդային և ցինիկ հիմնավորումը, գրած ինչ որ մի անձի կողմից, որը նույնիսկ պաշտոնական որևէ իրավասություն չունի այլոց մուտքը երկիր արգելելու, մտածում ես, որ սա կամ լկտի սադրանք է կոնկրետ այդ անձի կողմից, կամ էլ Կոնստանտին Զատուլինը իսկապես թուրք-ազերի տանդեմին ծախված մի կերպար է, որին պետք էր դեմոնստրատիվ այսպիսի շառաչուն ապտակ հասցնել: Սակայն Կոնստանտին Զատուլինը հայկական շահը ՌԴ-ում պաշտպանող առավել հետևողական քաղաքական գործիչներից է, մարդ, որը տասնամյակներով մշտապես հանդես է եկել Հայաստանի և Արցախի շահերի դիրքերից, և եթե նույնիսկ քննադատել է Հայաստանի իշխանություններին, ապա դրանց պաշտպանության մեջ բավարար հետևողական չլինելու համար: Ուստի սա ակնհայտորեն սադրանք է:

Ակնհայտ է նաև, որ այս սադրանքը Տիգրան Սեյրանյանի անձնական նախաձեռնությունը չի, այլ կազմակերպված է անձամբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, և ուղղված է ոչ թե պարզապես Զատուլինի դեմ, այլ Ռուսաստանի Դաշնության: Անկախ նրանից, ինչպես ենք մենք վերաբերվում Ռուսաստանի Դաշնությանը, նրա քաղաքականությանը մեր տարածաշրջանում, այսպիսի սադրանքները անհետևանք չեն անցնում: Եթե վաղը Ալիևը նոր տարածքներ գրավի, մեր զինվորները զոհվեն, գերի ընկնեն և խոշտանգվեն, իսկ ռուսները սառը չեզոքություն պահպանեն, դրա պատճառները պետք է փնտրել այս և նմանատիպ այլ սադրանքներում, և հայ-ռուսական հարաբերությունների ակնառու վատթարացման մեջ:

Այս իշխանությունները հիմա փորձելու են հիմնավորել, որ Զատուլինը խոսել է Հայաստանի տարածքով միջանցք տրամադրելու մասին, և որ Ռուսաստանի Դաշնությունը ընդհանրապես ճնշում է գործադրում Հայաստանի վրա միջանցքի հարցում: Ցավալի իրականությունն այն է, որ այդ միջանցքը Ադրբեջանին խոստացված է նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագրով (թեև այն այդպես չի կոչվում, բայց նկարագրությունը համապատասխանում է դրան), և դրա տակ հենց Փաշինյանի ստորագրությունն է: Եթե մենք ցանկանում ենք դրանից իսկապես հրաժարվել (իսկ պետք է ի վերջո հրաժարվենք), ապա պետք է ռազմականացնել մեր երկիրը, ամրացնել և արդիականացնել բանակը, և հետ շպրտել Ալիևին մեր բոլոր տարածքներից՝ այդ դեպքում նրա ուժային շանտաժը այլևս չի գործի, և ոչ ոք չի կարողանա մեզ ստիպել նրան «միջանցք» տրամադրել:

Այլապես, եթե այս իշխանությունը անարգել շարունակի ինքն իրեն պարգևավճարներ ու ասֆալտի տենդերներ բաժանել, բանակի հաշվին ուռճացնել ոստիկանությունը, կալանավորել իր քաղաքական հակառակորդներին, երկրի մուտքը արգելել հայկական շահերի համար պայքարած հայազգի և օտար գործիչների համար, 150 000 դոլարով քաղաքացիություն տալ թշնամիներին, մոտ ապագայում մենք ոչ միայն «միջանցքը» կտանք, այլև ողջ երկիրը կդառնա թուրքական միջանցք, մենք էլ սեփական երկրում՝ այդ միջանցքում ծվարած խեղճ տնվոր:

Ամեն անգամ, երբ այս իշխանությունը ազգային շահերին դեմ ուղղված հերթական սադրանքն է կատարում, հանրային բողոքի ալիք է բարձրանում, իշխանությունը փորձում է ինչ որ կերպ սրբագրել իր գործողությունները, ալիքն իջնում է, և երկիրը շարունակում է աներևույթ գլորվել դեպի անդունդ:

Միայն հետևողական պայքարն այս իշխանության դեմ, նրա բերած կեղծ օրակարգերին ամենօրյա կոշտ հակազդեցությունը, և հասարակության մոբիլիզացիան ազգային հարատև շահի շուրջը թույլ կտան փոխել այս ընթացքը, և ապահովել մեր երկրի անվտանգությունը և զարգացումը: Եթե դուք էլ գիտակցում դա, մի սպասեք, մինչև ձեզ կալանավորեն, զրկեն քաղաքացիությունից, կամ երկիր ձեր մուտքն էլ արգելեն, միացեք պայքարին հիմա, և օգնեք փոխել մեր իրականությունը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>