Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան ևս արգելվել է
Դիտել նաև
«Չեմ վերցնի մանդատը և չեմ գա ԱԺ՝ որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը»․ Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք
Իրավապահները ներխուժել են Կարեն Սիմոնյանի բնակարան
Ռուսական լրատվամիջոցները անդրադարձել են Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
Սա անշնորհակալ քայլ է Հայաստանի կողմից. Սիմոնյանը՝ Զելենսկու Երևան այցի մասին
ՀՀ կառավարությունն արգելել է «Россия Сегодня» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան։ Այս մասին նա գրել է իր Telegram-ալիքում։
«Կոնստանտին Զատուլինին, ով երկար տարիներ կատաղի կերպով աջակցում է Հայաստանին, երկրի ներկայիս ղեկավարությունն արգելել է մուտք գործել Հայաստան։ Ի դեպ, ինձ նույնպես»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ արգելվել է Զատուլինի մուտքը Հայաստան։ Զատուլինը հաստատել էր լուրը՝ նշելով, որ նման նամակ է ստացել, և նման որոշումն իր համար վիրավորական է։ Աղբյուրը՝ yerevan.today
Աղբյուրը՝ yerevan.today

