ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան
Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Պատերազմ Արցախում
Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի Անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավորումը որպես ՍԴ փոխնախագահ, շուրջ 6 ու կես տարի անց ունեցանք դարձ ի շրջանս յուր. Էդգար Շաթիրյան Երևանը ներկայումս փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Պեսկով

Խաղաղության պայմանագրի արևմտյան մոդելի ամբողջ իմաստը ռուսական և իրանական գործոնը ՀՀ-ի և տարածաշրջանի վրա թուլացնելն է և հետո, ի վերջո, վերացնելը. Անդրանիկ Թևանյան

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Որոշ ժամանակ առաջ հրապարակվեց մի փաստաթղթի նախագիծ, որի շուրջ, մի շարք Տելեգրամ ալիքների պնդմամբ, սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում բանակցել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նշվում է, որ հենց այս փաստաթուղթն է դարձել Պրահայում Փաշինյան-Ալիև-Էրդողան զրույցների հիմնական թեման։ Երեկ էլ տեղեկություններ ստացվեցին, որ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կարող են հանդիպել Սոչիում և եռակողմ բանակցություններ վարել Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Ըստ առկա տեղեկությունների և «տրամադրությունների», ռուսաստանյան հանդիպումը կարող է զուտ «արձանագրային» բնույթ կրել, և հենց «վաշինգտոնյան» փաստաթուղթը, ամենայն հավանականությամբ, կդառնա Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների հենքը: Չի բացառվում, որ Սոչիից հետո Հայաստանը կարող է ստորագրել խաղաղության պայմանագրի արևմտյան տարբերակը, որով փաստացի նախ՝ վերջնականապես ձեռք կքաշեն Արցախից, երկրորդ՝ կիրականացնեն իրենց հիմնական նպատակը, այն է՝ Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն՝ շրջվելով դեպի արևմուտք:

Անդրադառնալով թեմային՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը «Փաստի» հետ զրույցում նախ շեշտեց, որ այս պահին դժվար է ներկայացնել փաստաթուղթը՝ դրանից բխող վտանգների ողջ ծավալով, քանի որ հստակ տեքստը դեռ պարզ չէ. «Միևնույն ժամանակ, կան առանցքային ուղղություններ, որոնց մասին անընդհատ նաև արտահոսքեր են կազմակերպվում: Եթե անդրադառնանք թեմայի՝ Արցախին վերաբերող հատվածին, ապա, ըստ էության, Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հաշվի առնելով Արցախի փոխանցումը նրա կազմ: Այն հայտարարությունները, որոնք հնչում են Հայաստանից, այն բանակցությունները, որոնք ընթանում են Հայաստան-Ադրբեջան համատեքստում նաև Արցախի վերաբերյալ, ցույց են տալիս, որ Հայաստանը ոչ միայն հրաժարվել է Արցախի հարցում անվտանգության երաշխավորի, բանակցային գործընթացը վարելու իր առաքելությունից, այլև առհասարակ համարում է, որ Արցախի հարցով պետք է զբաղվի Ռուսաստանը, և դա բացառապես ՌԴ-ի իրավասության շրջանակներում է: Մեծ հաշվով, նշվածները հասարակության աչքի առաջ ընթացող գործընթացներ են, և հիմա Ադրբեջանը փորձում է հասնել դրանց իրավական ամրագրմանը»:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն էլ մատնանշեց փաստաթղթի՝ արևմտյան տարբերակի բուն նպատակների մասին. «Հիմնական իմաստը հակառուսական և հակաիրանական քաղաքականության իրականացումն է, որի դեպքում մենք ձեռք կքաշենք ոչ միայն Արցախից, այլև ՀՀ-ից: Արևմուտքը Հայաստանը վերացնելու նպատակ չունի, բայց այդպես կստացվի: Եթե հայ-ադրբեջանական, այսպես կոչված, հաշտեցումը արևմտյան տարբերակով է գնում, ապա նոր ստատուս քվոյի հաստատում է նշանակում, որովհետև նախկին ստատուս-քվոն արձանագրվել էր 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրով: Այն մեր երազանքներինը չէր, բայց, ամեն դեպքում, ֆիքսել էր ստատուսքվոն: «Վաշինգտոնյան» տարբերակով գնալու դեպքում նշանակում է 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրի վերացում, նաև նոր պատերազմ, որի դեպքում ՌԴ-ն նույնիսկ տեսական միջամտության հնարավորություն չի ունենա՝ ասելով, որ ընտրել ենք արևմտյան մոդելը»:

Ա. Թևանյանի խոսքով, Արևմուտքը, մասնավորապես Բրյուսելը խաղաղություն չի երաշխավորելու. «Բրյուսելը Փաշինյանի հետ Հայաստանում հակառուսական հիստերիա է բարձրացնելու, մեղքը գցելու են ռուսների գրպանը, բայց դրանից, մեզ համար օգուտներ չեն լինելու՝ նշված մոդելով փաստացի հայտնվելու ենք թուրքական տիրապետության ներքո. ռուսական գործոններն այստեղից կվերանան, իրանականը հարցականի տակ կհայտնվի, իսկ Հայաստանն ավելի վատ Ուկրաինա ու շատ ավելի վատ Սիրիա կդառնա: Սա է Նիկոլ Փաշինյանի քաղաքականության իմաստը, թեպետ ինքն անձամբ արևմտյան որևէ երկիր փախչելու հնարավորություն կստանա. դա կլինի այն մրցանակը, որն իրեն կտա Արևմուտքը հակառուսական և հակաիրանական քաղաքականություն իրականացնելու համար: Իսկ այն, որ Փաշինյանը մարդկանց, երկիրը կրակի բերան տանելու և դեպքի վայրից ծլկելու հատկություն ունի, ականատես ենք եղել նաև 2008-ի մարտի 1-ին: Հիմա նույնն ավելի մեծ մասշտաբով է անում, արդեն ոչ թե որպես ընդդիմադիր ակտիվիստ, այլ պետության ղեկավար: Պետության ղեկավարի կարգավիճակով աշխարհաքաղաքական «Մարտի 1» է բերում Հայաստանի գլխին»:

Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով «խաղաղության համաձայնագրի» մնացած հատվածներին, դելիմիտացիա-դեմարկացիայի, նաև տարածաշրջանային կոմունիկացիաների գործընթացներին, հավելեց. «Ադրբեջանը վերջին 2 տարում ուժի կիրառմամբ իր պատկերացմամբ դելիմիտացիա-դեմարկացիայի գործընթաց է իրականացնում. Ադրբեջանը ներթափանցել է ՀՀ սուվերեն տարածքի խորք, դիրքային բարելավումների ու ՀՀ տարածքների բռնազավթման միջոցով մեծ վերահսկողություն հաստատել ՀՀ կարևոր կոմունիկացիաների, ռեսուրսների նկատմամաբ, դեռ չեմ խոսում՝ բնակավայրերի վերահսկողության մասին: Ադրբեջանը փորձելու է հասնել իր կողմից ուժի կիրառման փաստաթղթավորմանը: Այն գործընթացը, որը ներկայացվում է «խաղաղության փաստաթղթի» կամ «խաղաղության պայմանագրի» ներքո, իրականում ոչ թե խաղաղություն, այլ կապիտուլ յացիայի երկրորդ արարն է, Հայաստանին կենսունակությունից զրկելու գործընթաց»:

Անդրադառնալով Արցախին՝ Ա. Թևանյանը հավելեց, որ թեպետ վերոնշյալ «վաշինգտոնյան» փաստաթուղթը, որպես այդպիսին, պաշտոնապես հրապարակված չէ, բայց կան հստակ պաշտոնական հայտարարություններ. «Ալիևն Աստանայում հայտարարեց, որ Արցախն Ադրբեջանի կազմում է լինելու: Ասաց, որ Պրահայում հենց դա են քննարկել, ու որևէ մեկը չի առարկել այդ մոտեցմանը: Այնտեղ «որևէ մեկերի» շարքում էին Փաշինյանը, Մակրոնը և Շառլ Միշելը: Բացի այդ, կա Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի, չի կարող պահել Արցախը: Մեծ հաշվով, խոսակցության ամբողջ առարկան այն է, որ համաձայնել է արևմտյան մոդելին: Հայաստանում Փաշինյանը տարածում է այն միտքը, որ Հայաստանը փրկելու համար պետք է Արցախը հանձնի: Իսկ իրականում սեղանին Հայաստանի հարցն է, և արևմտյան մոդելի ամբողջ իմաստը ռուսական և իրանական գործոնը ՀՀ-ի և տարածաշրջանի վրա թուլացնելն է, և հետո, ի վերջո, վերացնելը»»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>