Սահակաշվիլիի անձնագիրը Պորոշենկո՞ն է գողացել
Այսօր Սահակաշվիլին հայտարարել է, որ Լեհաստանի և Ուկրաինայի սահմանը հատելու ժամանակ Ուկրաինայի իրավապահ մարմինները գողացել են իր անձնագիրը: Սահակաշվիլին նշել է, որ հավաստի աղբյուրներն իրեն փոխանցել են, որ իր անձնագիրը ներկա պահին գտնվում է Պորոշենկոյի մոտ:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Սահակաշվիլին իր կողմնակիցների օգնությամբ, ի հեճուկս Ուկրաինայի իրավապահ մարմինների, կարողացել է հատել Լեհաստանի և Ուկրաինայի սահմանը, այսօր նա գտնվում է Ուկրաինայում և մտադիր է մեծ բողոքի արշավ սկսել Պորոշենկոյի դեմ:
Zham.am