ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Ինչ է կատարվում Թուրքիայի և Իրանի միջև

Որպեսզի ավելի խորքային կերպով հասկանանք, թե ինչ է կատարվում Իրանի ու Թուրքիայի միջև, ապա պետք է մի քանի պատմական ու աշխարհաքաղաքական օրինաչություններ հասկանանք:

Ժամանակակից Իրանի, կամ Պարսկաստանի մասին կարելի է խոսել Սեֆյանների դինաստիայի հաստատումից հետո, 1501 թվականից: 

Դրանից ի վեր Օսմանցիների ու Սեֆյանների միջև մոտ 10 խոշոր պատերազմ է եղել, չհաշված ավելի մանր առճակատումները: 

Իսկ որոնք էին այդ պատերազմների հիմնական պատճառները:

Պատճառն աշխարքաղաքական էր՝ գնում էր պայքար ժամանակակից Իրաքի ու Հարավային Կովկասի վրա տիրապատություն հաստատելու համար՝ ստրատեգիական նշանակության տարածքների ու առևտրային կոմունիկացիաների համար:

Ինչն է ամենահետաքրքիրը, վերջին խոշոր պատերազմը տեղի է ունեցել 1821-1823 թթ.: Այ այստեղ է ամենահետաքրքիրը, 1828 թվականից հետո, երբ Ռուսաստանը գրավեց Հարավային Կովկասը, դադարեցին օսմանցիների ու պարսիկների միջև պատերազմը, երրորդ ուժը լուծեց հիմնական կռվախնձորի հարցը ու Հարավային Կովկասում որոշակի բալանս ձևավորվեց:

Հիմա ավելի հետաքրքիր մի փաստի մասին էլ է պետք խոսել: 1578 -1590 թթ. խոշոր պատերազմ է տեղի ունենում, որի ժամանակ Պարսկաստանը 1590-ին. պարտվում է ու օսմանցիներին է զիջում այսօրվա Ադրբեջանն, այսօրվա Հայաստանն ու Հարավային Վրաստանը: Հետաքրքիրն այն է, որ կա Շահ Աբասի նամակի մասին հիշատակում, որն ուղղված էր Մոսկվայի ցարին, Իվան Ահեղի որդի Ֆեոդորին, որտեղ Աբասը առաջարկում է Ֆեոդորին գալ ու գրավել այսօրվա Ադրբեջանը, Դերբենդի հետ միասին, որի դեպքում ինքը պաշտոնապես կճանացի այդ տարածքները որպես Մոսկվայի մաս:

Ցարը չի հետաքրքրվում այդ առաջարկով ու հետագայում Շահ Աբասը ինքն է վերագրավում այդ տարածքները, սակայն հատկանշանակ է Պարսկաստանի ցանկությունն անգամ այդ տարածքները զիջելով Մոսկվային, Թուրքիային իր հյուսիսից հեռու պահելու համար: 

Հաջորդ հիշարժան թիվը 1907-ն է, որը մեզ կօգնի հասկանալ ստեղծված իրավիճակը: 19-րդ դարում մեծ մրցակցություն էր գնում Բրիտանիայի ու Ռուսաստանի միջև Կենտրոնական Ասիայի, Պարսկաստանի, Աֆղանստանի վրա տարապետություն ծավալելու համար, դա պատմության մեջ է մտել ՛՛Մեծ Մրցախաղ՛՛ անվանումով: 

Այդ պայքարն ավարտվում է 1907-ին, երբ Բրիտանիան ու Ռուսաստանը հաշտության պայմանագիր են կնքում, որպեսզի միասնական կերպով դիմագրավեն Օսմանցիների միջոցով Գերմանիայի նկրտումներին, որը ցանկանում էր վերահսկել Իրաքի, Հարավային Կովկասի ու Իրանի առևտրային ուղիները: Այդ պայքարի հիմնական առանցքներից էր Բեռլին-Բաղդադ երկաթուղու կառուցումը, որի միջոցով Բեռլինը ցանկանում էր իր վերահսկողության տակ վերցնել Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի միջև առևտուրը, այն հասցնելով ընդհուպ մինչև Եգիպտոս ու Հնդկական ծով:

Երրորդ խաղացողի հայտնվելը փոխում է իրավիճակը: Հատկանշական է, որ այդ ժամանակ թուլացած Պարսկաստանի տարածքային ամբողջականությունն օսմանա-գերմանական դաշինքից, միասնական ուժերով, պահմանում են Ռուսաստանն ու Բրիտանիան: Իհարկե, Իրանն արդյունքում կորցնում է իր սովերենության մի զգալի մասը, որի արդյունքում բաժանվում է երեք զոնաների՝ բրիտանական, ռուսական ու նրանց միջև բուֆերի:

Հիմա գանք այսօրվա իրադարձություններին: Թուրքիայում ստեղծվել է Հարավային Ադրբեջանի վտարանդի Կառավարություն, Իրանը ստեղծում է Նախիջևանն Իրանին միացնելու շարժում ու երկու կողմերից զորավարժություններ են ընթանում: 

Սա պայմանավորված է Ռուսաստանի թուլացմամբ, որի արդյունքում, ըստ էության, վերսկսվում է 1821-1823 թվականների պարսկա-օսմանյան վերջին պատերազմից հետո Հարավային Կովկասի ու Իրաքի համար դադարեցված պայքարը: Թուրքայի կողմից հիմա հանդես է գալիս Արևմուտքն, Իրանի ու Ռուսաստանի դեմ, ու պայքարը, ինչպես հասկանում ենք, գնում է Հյուսիս-Հարավ ու Արևելք-Արևմուտք կոմունիկացիաների համար:

Նոր ՛՛Մեծ Մրցախաղը՛՛ դեռ նոր է սկսվում ու հիմնական իրադարձություններն առջևում են, ոչ ոք չի պատրաստվում մյուս կողմին զիջել:

Հ.Գ. Հայկական քաղաքակն մտքի տկարությունը նրանով է պայմանավորված, որ դեռևս 1990-ականներին մի քաղաքական հոսանք էր Հայաստանում ձևավորվել, որը 2018-ին եկավ իշխանության, որի հիմնական թեզն այն էր, որ այ եթե մենք Արցախը զիջենք Ադրբեջանին, ապա կկարողանանք հաշտ ու խաղաղ ապրել, առանց հասկանալու աշխարհաքաղաքական այս ողջ թնջուկը, որ մեզ զիջել-չզիջելով չէ պայմանավորված պատերազմի ու խաղաղության հարցը: Այսօր ևս նման ու այլ տեսակի պրիմիտիվ քարոզներ են գնում հայկական լրատվադաշտում, որի նպատակը հանրությանն ապակողմնորոշելն է ու կեղծ իրականության պատկեր ստեղծելը:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>