Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Նման խայտառակ ընտրություններ ՀՀ–ում անկախացումից ի վեր չէին եղել. Աղեկյան. Տեսանյութ ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը. Ծառուկյան
13
ԿԸՀ-ի ներկայացուցչի հետ 15-20 րոպե զրույցի ժամանակ փաստեցինք 3-4 կարևորագույն կետ. Գևորգ Ստեփանյան Վահա՛գն Հովակիմյան, չստացված Վան Գոգ, բավական է պատվեր ընդունես, անտաղանդ նկարիչ. Մանուկ Սուքիասյան Ես մեղադրյալի կարգավիճակ չունեմ. չգիտեմ՝ ինչ նիստի մասին է խոսքը, եղե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան ԲՀԿ-ն բողոքի ակցիա է անում՝ ընդդեմ ձայնագողության ԲՀԿ-ն ներկայացնում է հետագա քայլերը Արեքնազ Մանուկյանը դուրս եկավ ՔԿ-ից Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Այսօր, ժամը 13-ին հավաքվում ենք ԿԸՀ-ի մոտ. ձայների այս գողությունը չպետք է անպատասխան մնա Որոշո’ւմը ցույց տվեք. փաշինյանական ռեժիմին սպասարկող «քկ»-ն մտել է Արեգնազ Մանուկյանի բնակարան Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան Պատերազմ Արցախում
Սենց աջակցություն ունենաս ու 50% էլ չհավաքե՞ս․ անբաշար․ «Կարճ ասած» Սա «բեսպրեդել» է, Երևանի փողոցները հազարավոր մարդկանցով կհեղեղվեն. Սուրեն Սուրենյանց Լռեցնելու և հասարակությանն ահաբեկելու դասական բռնատիրական դրսևորում Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Գյումրու 102–րդ ռազմաբազայի զինծառայողները վերացրել են «Մայր Հայաստան»-ի վանդալիզմի հետքերը Հայկական կոնցլագերում ֆեյսբուքում ստատուսի համար ձերբակալել են Ալեն Ղևոնդյանին «Միասնության թևեր»-ը ևս կդիմի ԿԸՀ՝ ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն իրականացնելու պահանջով Ժանդարմերիական ռեպրեսիաները ծավալվում են. հիմա էլ ֆեյսբուքյան գրառման համար ձերբակալել են Ալեն Ղևոնդյանին Կիրակի օրը հավաքվում ենք ԿԸՀ-ի մոտ եւ տեր ենք կանգնում մեր իրավունքին. Արման Աբովյան ԿԸՀ-ի ներկայացուցչի հետ 15-20 րոպե զրույցի ժամանակ փաստեցինք 3-4 կարևորագույն կետ. Գևորգ Ստեփանյան 4.8 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի Շեքիի շրջանում․ ցնցումները հասել են Տավուշ Պուտինից շնորհավորանք չստացած Փաշինյանն... ինքն է շնորհավորել Պուտինին Ընդդիմադիրնե՛ր, հենց հիմա պետք է միավորվենք․․․ մեզ մի անելիք է մնացել․ Արեգնազ Մանուկյան Ընտրությունները Փաշինյանը չի հաղթել, քայլեր կանենք. Սամվել Կարապետյանը խոսեց Նպատակը ԲՀԿ–ին ԱԺ–ից դուրս թողնելն է. ԲՀԿ–ն պահանջում է վերաքվեարկություն երկու տեղամասերում Նման խայտառակ ընտրություններ ՀՀ–ում անկախացումից ի վեր չէին եղել. Աղեկյան. Տեսանյութ Վահա՛գն Հովակիմյան, չստացված Վան Գոգ, բավական է պատվեր ընդունես, անտաղանդ նկարիչ. Մանուկ Սուքիասյան Ես մեղադրյալի կարգավիճակ չունեմ. չգիտեմ՝ ինչ նիստի մասին է խոսքը, եղե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան «Վախկոտ անհող ես դու, ձայների գող ես դու...». Ռուբեն Մխիթարյանի նոր սուպեր հիթը ԿԸՀ որոշումն այնքան փնթի է կայացվել, որ հասկանում ենք՝ որքան հեռու տանող նպատակներ ունեն. Էլինար Վարդանյան ԿԸՀ-ն կյանքի կոչեց Փաշինյանի ցանկությունը՝ թուլ չտալ ԲՀԿ-ն հաղթահարի անցողիկ շեմը. Տոնոյան Կամ պետք է ԿԸՀ որոշումները բեկանվեն, կամ լինի վերաքվեարկություն 2 տեղամասերում, կամ ընդհանուր վերաքվեարկություն ՀՀ ողջ տարածքում. Օրբելյան ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը. Ծառուկյան ԲՀԿ-ն բողոքի ակցիա է անում՝ ընդդեմ ձայնագողության ԲՀԿ-ն ներկայացնում է հետագա քայլերը «Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում». Իվետա Տոնոյան Արեքնազ Մանուկյանը դուրս եկավ ՔԿ-ից Երկու տեղամասերի արդյունքների չեղարկումից հետո ԲՀԿ-ն հանրահավաք է հրավիրել ԿԸՀ-ի մոտ Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Հրատապ. Արեգնազ Մանուկյանը քննչական բաժնում է

Կրկին Իրանի հետ համագործակցության թեմայով․ բայրաքթար vs շեհիդ-136

Նախորդ շաբաթը հարուստ էր Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներով։ Շաբաթվա վերջում տեղի ունեցավ Իրանի արտգործնախարարի այցը Հայաստան և Կապանում Իրանի հյուպատոսության բացումը, միաժամանակ Ադրբեջանի, այնուհետև Նախիջևանի և Թուրքիայի սահմանի երկայնքով անցկացվեցին Իրանի զինված ուժերի լայնամասշտաբ և հստակ ուղերձներ պարունակող զորավարժությունները, Իրանից հնչեցին հայտարարություններ Հայաստանի անվտանգության երաշխիքների մասով, ակնարկ եղավ մեզ ԱԹՍ-եր վաճառելու հեռանկարի վերաբերյալ։ 

Այդ նույն ժամանակահատվածում Կովսականում տեղի ունեցավ Արցախի օկուպացված տարածքներում արդեն 2-րդ օդանավակայանի բացումը, որին մասնակցում էր Թուրքիայի նախագահ Էրդողանը, որն էլ Ջրականում բարձրացրեց Հայաստանից «ռեպարացիաներ» պահանջելու հարցը ինչպես նաև հայտարարեց օկուպացված Շուշիում հյուպատոսության բացման մասին։ 

Այս անգամ, մի կողմ թողնելով վերոհիշյալ իրադարձությունների արտաքին քաղաքական բաղադրիչը, կցանկանայի անդրադառնալ ԱԹՍ-երի թեմային։ Ի սկզբանե նշեմ, որ վերլուծությունս նեղ մասնագիտական չէ և հիմնված է ոչ թե սպառազինությունների ոլորտում խորը գիտելիքների, այլ զուտ բաց աղբյուրներից հավաքագրված տեղեկատվության վերլուծության վրա, ուստի այն չի հավակնում լինել խիստ մասնագիտական և անթերի։ 

Այսպես, եթե 44-օրյա պատերազմը թուրք-ադրբեջանական քարոզչության կողմից օգտագործվեց թուրքական բայրաքթարների մասին առասպելներ հորինելու, այդ զինատեսակի մասշտաբային գովազդի նպատակով, ապա ուկրաինական ճգնաժամը հօդս ցնդեցրեց այդ քարոզչական փուչիկը։ Թեև 44-օրյա պատերազմից հետո՝ գրագետ կազմակերպված PR-ի արդյունքում մի շարք երկրներ հերթագրվեցին Թուրքական թանկարժեք ԱԹՍ-ները գնելու համար, սակայն ուկրաինական իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ ԱԹՍ-երի արդյունավետությունը նկատելի է միայն որոշակի պայմանների առկայության պարագայում։

Այսպես, ըստ բաց աղբյուրների՝ ռազմական փորձագետները հանգում են այն եզրակացությանը, որ Արցախում բայրաքթարների արդյունավետ կիրառմանը նպաստել են հետևյալ կարևոր հանգամանքները՝

-Արցախից ոչ մեծ հեռավորության վրա օդանավակայանների և աերոդրոմների առկայությունը Ադրբեջանի տարածքում, ինչը հնարավորություն էր տալիս կազմակերպել այդ ծանր անօդաչու ինքնաթիռների թռիչնքներն ու վայրէջքները։

-Արցախում շերտավորված հակաօդային պաշտպանության համակարգի բացակայությունը կամ դրա արագ ոչնչացումը պատերազմի առաջին օրերին։ 

-ԱԹՍ-երի կիրառումը համեմատաբար փոքր տարածքի և հեռավորության վրա․ բայրաքթարների վրա տեղակայված կանադական արտադրության տեսախցիկները հնարավորություն են տալիս ավելի քան 40 կմ հեռավորության վրա ստանալ թիրախային օբյեկտների շատ պարզ պատկերներ, ինչը կարևոր է հետախուզության, ինչպես նաև հրետանուն ճշգրիտ կոորդինատներ փոխանցելու տեսանկյունից։ 

-Արցախում հայկական կողմը չուներ օդային գերակայություն՝ ժամանակակից ինքնաթիռների և կործանիչների տեսքով, մինչդեռ չպետք է մոռանալ, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանի տարածքում հերթապահություն էին իրականացնում թուրքական Ֆ-16 ինքնաթիռները։

Ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում ուկրաինական կողմը այս առավելությունը չունի, հատկապես այն տարածքներում, որոնք գտնվում են ռուսական ԶՈՒ-ի վերահսկողության ներքո և որտեղ վերջինս հասցրել է արդեն շերտավորված հակաօդային պաշտպանության համակարգ ձևավորել։ Ուկրաինայում ռազմական գործողությունները տեղի են ունենում ահռելի տարածքության վրա, ուկրաինական օդանավակայանների և աերոդրոմների թռիչքուղիների մեծ մասը ռազմական գործողությունների մեկնարկային փուլում խոցվել են ռուսական բալիստիկ հրթիռների միջոցով։ Բացի այդ, Ուկրաինայի երկնքում ռուսական ավիացիան ակնհայտ գերակայություն ունի։ 

Պատահական չէ, որ չնայած ռազմական գործողությունների մեկնարկի առաջին շաբաթների ընթացքում հրապարակվում էին բայրաքթարների կիրառման որոշ կադրեր, ինչպես նաև փորձ էր արվում կրկին ուռճացնել այդ զինատեսակների արդյունավետության մասին ընկալումը, հետագա ամիսներին այդ միտումը փոփոխվեց և բայրաքթարները աստիճանաբար դուրս մղվեցին տեղեկատվական հոսքերից։ Բայրաքթարնեի հեղինակությանը վերջին ցավոտ հարվածը հասցրեց Ուկրաինայի պաշտպանական ձեռնարկությունների ասոցիացիայի ղեկավար Սերգեյ Պաշինսկին, ով ռուս պրանկերների հետ հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ բայրաքթարները «հրաշք զենքեր չեն» և դրանց մեծ մասը ուկրաինական կողմը կորցրել է պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում։

Հարկ է նշել, որ բայրաքթարները բավականին թանկարժեք ԱԹՍ-եր են, դրանց արժեքը գնահատվում է մինչև 5 մլն․ դոլար։

Փոխարենը, վերջին ամիսներին Ուկրաինայում բավականին մեծ արդյունավետությամբ կիրառվում են իրանական Shahed-136 կամ այսպես կոչված "Гарань-2" տեսակի ԱԹՍ-ները։ Սրանք օգտագործվում են էներգետիկ ենթակառուցվածքներին և կառավարման օբյեկտներին թիրախային հարվածներ հասցնելու նպատակով, և ուկրաինական ՀՕՊ համակարգերը դեռևս չեն կարողանում դրանց դեմ արդյունավետ հակախաղ գտնել, հատկապես այդ ԱԹՍ-երի մասսայական՝ «երամային» կիրառման պարագայում։ Հատկանշական է, որ այդ ԱԹՍ-ները կիրառվում են բավականին մեծ հեռավորության վրա և ի վիճակի են ճշգրիտ հարվածներ հասցնել։

Ի տարբերություն թուրքական բայրաքթարների, իրանական շահիդների համար թռիչքուղիներ հարկավոր չեն։ Դրանք չեն կիրառվում հետախուզության նպատակով, իրենց գործառույթներով ավելի շատ կիրառելի են որպես ճշգրիտ թևավոր հրթիռներ, թռիչքներն իրականացնում են կատապուլտային եղանակով։ Բացի այդ, այս ԱԹՍ-երի արժեքը մոտավորապես 20 000 դոլար է, այսինքն մեկ բայրաքթարի փոխարեն հնարավոր է գնել ավելի քան 200 իրանական շահիդ և մի քանի ժամանակակից հետախուզական ԱԹՍ՝ մեծ մասամբ ծածկելով Բայրաքթարների գործառույթների մեծամասնությունը։

Մի քանի անգամ անդրադարձել ենք, թե ինչ ռազմական բաղադրիչ է թաքնված Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից միանգամից մի քանի օդանավակայանի կառուցման հետևում։ Ի թիվս այլի, դրանք կարևոր են նաև Հայաստանի և/կամ Իրանի դեմ հնարավոր ագրեսիայի դեպքում բայրաքթարների արդյունավետ կիրառման համար։

Թուրք-ադրբեջանական այս սպառնալիքին դիմակայելու համար Հայաստանին հարկավոր է մի կողմից էշելոնացված ՀՕՊ համակարգ ձևավորել, մյուս կողմից զինանոցը հագեցնել ռազմավարական զսպման զինատեսակներով։ Հաշվի առնելով իրանական շահիդների արդյունավետ կիրառությունը ուկրաինական էներգետիկ համակարգի ուղղությամբ, ինչպես նաև մեր հակառակորդի կախվածությունը էներգետիկ համակարգերից, Հայաստանում նման զինատեսակի առկայությունը կարող էր էապես զսպել Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ մտադրությունները։ Սրան կարող են նպաստել տարածաշրջանում ռազմա-քաղաքական իրավիճակը և Հայաստանի դիմադրողականության բարձրացման, թուրք-ադրբեջանական էքսպանսիան զսպելու հարցում Իրանի որոշակի շահագրգռվածությունը։

Եթե Արցախյան 44-օրյա պատերազմի սպառազինության աստղը թուրքական բայրաքթարն էր, ապա ռուս-ուկրաինական պատերազմի պարագայում այն իր տեղը ակնհայտորեն զիջել է իրանական շեհիդին։ 

Իհարկե, այս երկու զինատեսակները իրարից խիստ տարբերվում են, ունեն տարբեր գործառույթներ, կիրառելիության տարբեր հարթություններ, սակայն անօդաչու ավիացիայի բացը լրացնելու տեսանկյունից իրանական համակարգերը Հայաստանի համար կարող են շատ օգտակար լինել։ Հատկապես եթե այն զուգորդվի Հնդկաստանից այլ բնույթի ԱԹՍ-երի (բայրաքթարներին նման), ՌԴ-ից և այլ երկրներից ժամանակակից ՀՕՊ համակարգերի, ինչպես նաև այլ հրթիռա-հրետանային համակարգերի ձեռքբերմամբ։

Վերլուծաբան Դերենիկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>