Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

Պաշտոնական հերքում այդպես էլ չհետևեց. Կա՞ այնուամենայնիվ Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի ամերիկյան տարբերակ, և ի՞նչ կարող է լինել Սոչիի եռակողմ հանդիպումից հետո

Հոկտեմբերի սկզբին համացանցում մի փաստաթուղթ էր տարածվել, որը, ըստ հրապարակման հեղինակների, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ամերիկյան տարբերակն է։ 

Ի թիվս այլ հարցերի, փաստաթղթում, որը պաշտոնապես չի հերքվել Հայաստանի իշխանությունների կողմից, ասվում է. «Ադրբեջանի կառավարությունը կառաջադրի ներկայացուցիչ, ով կաշխատի համանման ներկայացուցչի հետ՝ նշանակված ԼՂ-ի հայկական էթնիկ համայնքի կողմից՝ ԼՂ-ի բնակիչների իրավունքների և անվտանգության քննարկումեր անցկացնելու համար: Կողմերը կշարունակեն դիտարկել միջազգային դիտորդի հնարավոր կարգավիճակը, առանց Ադրբեջանի ինքնիշխանություն միջամտության՝ նպատակ ունենալով ապահովել վստահություն ԼՂ-ում ապրող ազգային փոքրամասնության խմբերի պաշտպանության նկատմամբ»:

Փաստացի, պաշտոնական Երևանը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ոչ միայն հրաժարվում է Հայաստանի հետագա մասնակցությունից Արցախի ապագայում, այլև թողնում է Ղարաբաղի ժողովրդին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայեցողությանն ու քմահաճույքին։ Ադրբեջանի նախագահն արդեն հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր հրաժարվելու են Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելուց, պետք է լքեն Ղարաբաղը։ Տեղահանությունը լավագույն բանն է, որ սպասում է Ղարաբաղի հայերին Ադրբեջանին միանալուց հետո և ռուս խաղաղապահներին «ամերիկացի դիվանագետներով» փոխարինելուց հետո։

Ավելին, հաշվի առնելով Փաշինյանի քաղաքականության առանձնահատկությունները, որի հիմնական շարժառիթը միշտ եղել և կլինի սեփական շահերի պաշտպանությունը, նույնիսկ սպասվող եռակողմ ձևաչափով հանդիպումից հետո (Հիշեցնենք, որ ըստ ռուսական կողմի՝ հոկտեմբերի վերջին Սոչիում պետք է կայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հերթական եռակողմ հանդիպումը) պաշտոնական Երևանը կարող է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի և Բրյուսելի հովանու ներքո։ Եվ կապ չունի, թե ինչ պարտավորություններ կարող է ստանձնել Փաշինյանը Սոչիում կայանալիք հանդիպման ժամանակ: Ավելին, արտաքին քաղաքականության նման «կտրուկ» շրջադարձը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին փաստացի խաբելը հասարակությանը կներկայացնեն որպես «պայքար Հայաստանի ինքնիշխանության համար»։

Սակայն հարցի էությունը հասկանալու համար պետք է հասկանալ, որ նոյեմբերի 9-ի պայմանագրում ոչ թե խոսք կա «Զանգեզուրի միջանցքի» մասին, այլ կա կետ Ռուսաստանի ԱԴԾ (ФСБ РФ) Սահմանապահ ծառայության կողմից Ադրբեջանի մի մասը Նախիջևանի հետ կապող հաղորդակցությունների վերահսկման մասին:

Նիկոլը մտավախություն ունի, որ եթե Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորվեն Մոսկվայի առաջարկած մոդելով (որտեղ մնում է Արցախի սուբյեկտայնության հարցը, և կոմունիկացիաների վերահսկողությունը վերապահված է ռուսական հատուկ ծառայություններին), ապա իրեն կարող են «դուրս գրել» և անձամբ նա կորցնելու է իր սուբյեկտայնությունը ՌԴ-ի համար: Կորցնելով անձնական սուբյեկտայնությունը՝ Փաշինյանը կկորցնի իշխանությունը (ըստ երևույթին, նա չկարողացավ ստանալ Մոսկվայի և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցությունը), և դա կանխելու համար Փաշինյանը Սոչիի եռակողմ հանդիպումից հետո կարող է համաձայնագիր ստորագրել Բրյուսելում։

Նա գիտի, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրից փաստացի դուրս գալը և հակառուսական, հակապուտինյան քաղաքականություն վարելը աղետալի արդյունքների կհանգեցնի ՀՀ-ի համար, բայց նա գնում է այս ճանապարհով, քանի որ համոզված է, որ իրեն ապաստան են տալու Արևմուտքում։

Նիկոլ Փաշինյանը միտումնավոր թյուրիմածության մեջ է գցում հայ ժողովրդին, քանի որ ի հեճուկս իշխանամետ քարոզչության և «հավաստի աղբյուրների» հայտարարությունների, Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանից չի պահանջում միջանցք տրամադրել և խնդիր չունի ՀՀ-ին ներառել Միութենական պետության մեջ։

Ելնելով իր իսկ շահերից՝ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի ինքնիշխանության ու քաղաքական սուբյեկտիվություն պահպանման մեջ, բայց երբ Մոսկվան արձանագրում է, թե ինչպես է Փաշինյան Նիկոլը «միջազգային աճուրդի» հանում հայկական ինքնիշխանությունը, Ռուսաստանը պահանջում է այն ճանապարհը, որի վերահսկողությունը իրեն է վերապահված նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, ու դրա հետ մեկտեղ Փաշինյանին սեփական իշխանությունը պահելու երաշխիք ակնհայտորեն չի տալիս:

Նիկոլն էլ լավ գիտի, որ իր հեռանալով Հայաստանի համար հնարավոր կլինի խուսափել թե՛ Զանգեզուրի միջանցքից, թե՛ պատերազմից արդեն բուն Հայաստանի տարածքում, բայց նա չի ուզում կորցնել իշխանությունը։ Նա նաև գիտի, որ բրյուսելյան փաստաթղթի ստորագրումը նշանակում է Հայաստանի փլուզում։

Բայց նրա ընտրությունն արդեն արված է։ Մնում է հասկանալ՝ Հայաստանի քաղաքական ու տնտեսական վերնախավը կկարողանա՞ կանխել Փաշինյանի ծրագրի իրականացումը։

Սևակ Դանիելյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>