Գերմանիայի ընդդիմադիր ուժերը պահանջում են զենք չվաճառել Թուրքիային
Թուրք-գերմանական հարաբերությունների լարման ֆոնին Գերմանիայի ընդդիմադիր կուսակցությունները իշխանություններից պահանջում են դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային: Այս պահանջին, սակայն, Գերմանիայի դաշնային խորհրդարանում ընդդիմացել են քրիստոնեադեմոկրատները: Այս մասին հայտնում է թուրքական «mynet» լրատվակայքը:
Գերմանիայի «Քրիստոնեադեմոկրատական միության» մամուլի խոսնակը հայտարարել է, որ իրենք դեմ են Թուրքիա զենքի արտահանումը դադարեցնելու վերաբերյալ կանաչների կուսակցության պահանջին: Վկայակոչվում են ՆԱՏՕ-ի շրջանաներում երկու կողմերի դաշնակցային հարաբերությունները և դրանց նորմալ վերաբերվելու անհրաժեշտությունը:
Կանաչների կուսակցությունից պատգամավոր Օզջան Մութլուի՝ կառավարությանն արված հարցումից պարզ է դարձել, որ 2017 թվականի տարեսկզբից մինչև հիմա գերմանական կառավարությունը հավանության է արժանացրել շուրջ 25 մլն եվրոյի զենքի առևտուր Թուրքիայի հետ:
Աղբյուր` Ermenihaber.am