«Ատամ չունեմ, ցա՛վդ տանեմ, առաջ մեղրի կարասից էր ձենս դուրս գալիս». Չիվայի ձայնը. Տեսանյութ
44-օրյա պատերազմի պատճառով Հայաստանի գլխովն անցածը հասել է նաև ծովից 1116 մետր բարձր գտնվող Չիվա գյուղ: Չիվան Վայոց ձորի Արենի համայնքում է: Պատերազմից հետո գյուղի փողոցները հիմնականում դատարկ են: Չիվայի սակավամարդ փողոցներում հուշեր են անցած երջանիկ տարիներից, երգեր՝ տարեցների շուրթերից:

