Վազգեն Թևանյանը հաղթեց թուրք մրցակցին ու դարձավ աշխարհի չեմպիոն
Իսպանիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Վազգեն Թեվանյանը նվաճեց չեմպիոնի կոչումը:
Եզրափակիչում հայ ըմբիշը 8:4 հաշվով հաղթեց Թուրքիայի ներկայացուցիչ Համզա Ալաջային: Ալբանիայի Դյուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունը։
Մ23 տարեկանների մրցաշարում չեմպիոնի կոչմանն արժանացել է Արա Աղանյանը՝ երկամարտի 358 կգ արդյունքով (168+195): Առանձին վարժություններում ևս Աղանյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին։