Squid Game-ի 78-ամյա աստղը հայտնվել է ամսագրի էջերին ՝ Balenciaga x adidas-ով
Դերասան Օ Յեն Սուն հայտնվել է Arena Homme+ Korea ամսագրի էջերին՝ կրելով Balenciaga x adidas համագործակցության նմուշներ, գրում է Hypebeast-ը։
78-ամյա դերասանը հայտնվել է Arena Homme+ Korea-ի նոյեմբերյան համարի էջերում։ Ոճաբանները նրա համար ընտրել են հինգ լուք՝ կարմիր, կապույտ, կանաչ և սև գույներով՝ Balenciaga x adidas-ի վերջին հավաքածուից։
Դերասանը նկարահանվել է խորհրդանշական կարմիր մարզահագուստով, որը համադրված է բարձրակրունկ կոշիկների և սև լատեքսային ձեռնոցների հետ: Մեկ այլ լուսանկարում դերասանը լրում է կանաչ սպորտային մարզահագուստ և Triple S սպորտային կոշիկներ։ Լուքերը հիշեցնում են The Squid Game-ի հերոսների հագուստները։
Հարավկորեական The Squid Game դրամատիկ սերիալը թողարկվել է 2021 թվականի աշնանը Netflix հոսքային ծառայությամբ և գերազանցել է դիտումների ռեկորդները։ Դերասան Օ Յեն Սուն արժանացել է «Ոսկե գլոբուսի» և «Էմմիի»՝ սերիալի գաղտնի խաղի կազմակերպիչ և խաղացող 001-ի կերմարը մարմնավորելու համար։
Աղբյուրը՝ style.news.am
Посмотреть эту публикацию в Instagram