Պետք է համարել, որ Իրանի ակտիվությունն ունի Ռուսաստանի ոչ ցուցադրական աջակցությունը
Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունները ստրատեգիական նշանակություն ունեն և ապագա կոմունիկացիաների առումով, և անվտանգության: Դա հասկանալի է, սակայն այստեղ կա ևս մի ենթաշերտ, որը լավ չի ընկալվում Հայաստանում:
Իրանի ու Ռուսաստանի հարաբերությունները ստրատեգիական որակ են ձեռք բերում, դա նույնպես ունի թե տնտեսական, թե անվտանգային հարթություն: Այ այստեղ է պետք հասկանալ նաև Իրանի նման ակտիվության պատճառներից մեկը:
Իրանի ու Ռուսաստանի համագործակցությունը Սիրիայից հետո տեղափոխվում է նաև Հայաստան: Հաշվի առնելով Ռուսաստանի հայտնի դժվարությունները և կախվածությունը Թուրքիայից, փաստորեն Ռուսաստանն այս փուլում Հայաստանի անվտանգության պատասխանատվությունը պատվիրակել է Իրանին: Պետք է համարել, որ Իրանի ակտիվությունն ունի Ռուսաստանի ոչ ցուցադրական աջակցությունը, կամ ավելի ճիշտ նրանք միմյանց հետ կոորդինացնում են իրենց դերակատարումները:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից